Իրանի նամակն ուղղված Անվտանգության խորհրդին՝ Բայդենի հայտարարությունների վերաբերյալ
(last modified Tue, 22 Oct 2024 07:07:01 GMT )
Հոկտեմբեր 22, 2024 10:37 Asia/Tehran
  • Իրանի նամակն ուղղված Անվտանգության խորհրդին՝ Բայդենի հայտարարությունների վերաբերյալ

Սահաբ- ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը Թեհրանի դեմ իսրայելական ռեժիմի հնարավոր ագրեսիայի ժամկետի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունները «անհանգստացնող և սադրիչ» է որակել:

Ավելի վաղ, Բեռլինում ի պատասխան լրագրողների՝ Իրանի հարձակմանը Իսրայելի արձագանքման ձևի և ժամանակի մասին հարցին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ տեղեկություններ ունի, բայց մանրամասներ չի նշել այդ կապակցությամբ։
Ըստ Սահաբ ցանցի, մեջբերելով ԻՌՆԱ-ն, Երկուշաբթի տեղական ժամանակով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Պասկալ Քրիստիանին հղած նամակում, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հակադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններին՝  Թեհրանի դեմ իսրայելական ռեժիմի հնարավոր արկածախնդրության ժամկետի վերաբերյալ և ասել է․-Բայդենի հայտարարությունը չափազանց անհանգստացնող է և սադրիչ, քանի որ ցույց է տալիս ԱՄՆ-ի լուռ հավանությունն ու բացահայտ աջակցությունն Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ անօրինական ռազմական ագրեսիային:
Իրավանին ընդգծել է, որ նման հայտարարությունները հակասում են նաև տարածաշրջանում լարվածության նվազեցմանն աջակցելու Վաշինգտոնի պնդումներին։
Այս նամակում ասվում է, որ իսրայելական ռեժիմին տրամադրելով տեխնիկական օգնություն և առաջադեմ սպառազինություն, ներառյալ ՀՕՊ համակարգերը, Վաշինգտոնը մեղսակից է դառնում Իրանի դեմ սիոնիստական ​​ցանկացած ագրեսիայի և դրա հետևանքների մեջ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը Անվտանգության խորհրդին խնդրել է բացահայտորեն դատապարտել անխոհեմ սադրանքը և ԱՄՆ-ից պահանջել օգտագործելով իր մեծ ազդեցությունը, ստիպել Իսրայելի ռեժիմին շտապ դադարեցնել Գազայի և Լիբանանի ժողովուրդների դեմ շարունակվող պատերազմական հանցագործություններն ու ցեղասպանական արշավը։ Այս հանցագործությունները ոչ միայն ապակայունացնում են տարածաշրջանը, այլեւ լուրջ վտանգ են ներկայացնում միջազգային խաղաղության եւ անվտանգության համար։
Ի պատասխան այս վտանգավոր սադրանքի և միջազգային իրավունքի ակնհայտ խախտման՝ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին 2024 թվականի հոկտեմբերի 18-ին X սոցիալական ցանցում գրել է, որ յուրաքանչյուր ոք, ով տեղյակ է Իրանի դեմ Իսրայելի հարձակման ձևի և ժամանակի մասին, կամ միջոցներ տրամադրի ու աջակցի նման հիմարության, տրամաբանորեն պետք է պատասխանատվություն կրի ցանկացած հնարավոր կորուստների համար: