Սպառազինությունների մրցավազք /Լիբանանի ժողովրդի վրա նետելու համար Իսրայելին ամերիկյան մեկ տոննա կշռող ռումբերից մինչև Ուկրաինային կործանիչների մատակարարումը
(last modified Wed, 23 Oct 2024 07:19:28 GMT )
Հոկտեմբեր 23, 2024 10:49 Asia/Tehran
  • Սպառազինությունների մրցավազք /Լիբանանի ժողովրդի վրա նետելու համար Իսրայելին ամերիկյան մեկ տոննա կշռող ռումբերից  մինչև Ուկրաինային կործանիչների մատակարարումը

Ամիսներ շարունակ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, Թել Ավիվին ու Կիևին ցուցաբերվող ռազմական աջակցությամբ բարդացնում է իրավիճակը Գազայում և Ուկրաինայում և թեժացնում պատերազմի կրակը:

ԻՍՆԱ-ն հղում անելով «Սահաբ» գործակալությանը, հայտնում է, որ լիբանանցի և մի շարք անկախ լրագրողների կողմից իրականացված հետաքննությունների համաձայն՝ Բեյրութի վրա Իսրայելի հարձակումներն իրականացվել են մեկ տոննա կշռող ամերիկյան Mark 84 ռումբով, որը կրել է իսրայելական Spice-2000 կրիչը։

Հատկանշական է, որ ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Սիոնիստական ռեժիմը վերջին 2 շաբաթվա ընթացքում Բեյրութի կենտրոնի վրա  հարձակումների ժամանակ օգտագործել է ամերիկյան արտադրության զինամթերք։

Հարձակումներն ամենամահաբերն են եղել «Հեզբոլլահի» և Սիոնիստական ռեժիմի միջև հակամարտությունների սկզբից ի վեր և Բեհյրութի վրա կատարված հարձակումների թվում։ 

«Եդիոտ Ահարոնոտ» թերթը գրել է․ «ԱՄՆ-ն քննարկում է Իսրայելին տրամադրվելիք նոր օգնության փաթեթը, որը ներառում է «Երկաթե գմբեթ» և «Դավթի վահան» համակարգերը և լազերային այլ համակարգեր։

Սակայն Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի վարած  ռազմատենչ քաղաքականությունը չի ավարտվում միայն Թել Ավիվին Վաշինգտոնի ռազմական օգնությամբ։ Այն շարունակվում է ուկրաինական պատերազմում՝ Կիևին տրամադրվող ռազմական օգնությամբ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն 800 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերի կառուցման ծրագրի ֆինանսավորման համար։

Ֆրանսայի պաշտպանութեան նախարար Սեբաստիան ԼըՔորնոն նոյնպես հայտարարել է, որ Փարիզը զենք կուղարկի Կիև։ Հունիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը Կիևին կմատակարարի «Միրաժ» կործանիչներ, ինչպես նաև կմազրի ավելի քան 4 հազար ուկրաինացի զինվորների:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել նաև Ուկրաինային մինչև 35 միլիարդ եվրո վարկի հատկացմանը՝ Ռուսաստանի հետ պատերազմում ռազմական աջակցության նպատակով։ Ենթադրվում է, որ վարկի մարումը կիրականացվի Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացվող շահույթից։

Արձագանքելով այս հայտարարությանը Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Կիրիլ Լոգվինովն ասել է, որ Եվրամիության 35 միլիարդ եվրո վարկի վճարումը բեռ կլինի Ուկրաինայի հաջորդ սերնդի ուսերին։

Բրիտանիանին նույնպես հետ չի մնում սպառազինության մրցավազքից։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Լյուկ Փոլարդը X-ում գրել է․ «Գիտե՞ք, որ Բրիտանիան մարզել է 200 ուկրաինացի օդաչուի։ Ես ներկա էի բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի վերապատրաստման ծրագրին մասնակցած այս օդաչուների ավարտական արարողությանը։

Նրանք  շուտով թռիչքներ կիրականացնեն F-16 կործանիչներով»։
Ավելի վաղ Politico լրատվական կայքը, վկայակոչելով ամերիկացի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Դանիան, Նորվեգիան, Նիդեռլանդները և Բելգիան ծրագրում են ամռանը Ուկրաինային մատակարարել ամերիկյան արտադրության ավելի քան 60 F-16 կործանիչներ։