Իմամ Խամենեի. Սիոնիստական ​​ռեժիմը ձախողվեց դիմադրության ոչնչացման գործում
(last modified Wed, 23 Oct 2024 13:18:29 GMT )
Հոկտեմբեր 23, 2024 16:48 Asia/Tehran
  • Իմամ Խամենեի. Սիոնիստական ​​ռեժիմը ձախողվեց դիմադրության ոչնչացման գործում

Ընդգծելով Սիոնիստական ​​ռեժիմի ձախողումը դիմադրության ոչնչացման հարցում՝ չնայած ավելի քան 50000 անմեղ մարդկանց սպանությանը, Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը ամենամեծ ձախողումը համարել է արևմտյան մշակույթի, քաղաքակրթության և քաղաքական գործիչների վարկաբեկումը։

Ըստ Sahab ցանցի հաղորդագրության՝ վկայակոչելով Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազան, Չորեքշաբթի օրը Իրաի Իսլամական հեղափոխության առաջնորդը Իրանի Հարավում գտնվող Ֆարս նահանգի 15000 նահատակների համագումարի կազմակերպման մեջ ներգրավված անձանց հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանի իրադարձությունները և դիմադրության պայքարն ու ջանքերը  համարեց տարածաշրջանի ճակատագրի և պատմության փոփոխության պատճառ և ասաց. «Չարի ճակատի դեմ դիմադրության ճակատի պայքարում հաղթանակը պատկանում է դիմադրությանը»։

Իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է. «Եթե չլինեին նահատակ Սինվարի նմանները, որոնք կռվեցին մինչև վերջին պահը, կամ չլինեին նահատակ Սեյեդ Հասան Նասրալլահի պես մեծ մարդիկ, որոնք համատեղում էին ջիհադը, իմաստությունը, քաջությունն ու անձնուրացությունը, ապա տարածաշրջանի ճակատագիրն այլ կերպ կլիներ»։

Իմամ Խամենեին ասաց. «Չնայած ավելի քան 50,000 անպաշտպան  քաղաքացիական մարդկանց և դիմադրության մի քանի նշանավոր առաջնորդների նահատակությանը, Ամերիկայի կողմից ահռելի չափերով ֆինանսավորմանն ու աջակցությանը, և աշխարհում նրանց հանդեպ առաջացած ատելությանն ու խայտառակությանը, Դիմադրության ճակատը և ՀԱՄԱՍ-ի, Իսլամական Ջիհադի, Հեզբոլլահի և դիմադրության մյուս խմբերի երիտասարդ մարտիկները պայքարում են նույն վճռականությամբ և ուժով, ինչը մեծ պարտություն է Սիոնիստական ​​ռեժիմի համար:

Նա ավելի մեծ ձախողում համարեց արևմտյան մշակույթի և քաղաքակրթության ձախողումը՝ ասելով, որ երկու տոննայանոց ռումբերով ու տարբեր տեսակի զենքերով 10000 անմեղ երեխաների կոտորածը այն իրավիճակում, երբ արևմտյան քաղաքական գործիչները լիովին անտարբեր են, խայտառակեց  ստախոս արևմտյան քաղաքական գործիչներին ու մարդու իրավունքների հավակնողներին, և ողջ աշխարհին ցույց տվեց արևմտյան քաղաքակրթության վարկաբեկումը, ինչը նրանց համար ամենամեծ ձախողումն է։

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին Սիոնիստական ​​ռեժիմին սատարող ճակատը անվանել է չարիքի ճակատ և հավելել. «Չարի ճակատի դեմ կանգնած է դիմադրության ճակատը և Աստծո կամոք հաղթանակը պատկանում է դիմադրությանը»։