Ինչո՞ւ են ամերիկյան հայտնի գործիչները հակված սեռական շահագործման
(last modified Wed, 23 Oct 2024 12:11:22 GMT )
Հոկտեմբեր 23, 2024 15:41 Asia/Tehran
  • Ինչո՞ւ են ամերիկյան հայտնի գործիչները հակված սեռական շահագործման

Աշխարհի հագուստի ամենահեղինակավոր ապրանքանիշերից մեկի ամերիկացի սեփականատիրոջը մեղադրում էին պոռնկության, սեռական շահագործման և ոտնձգությունների մեջ։

«Abercrombie & Fitch» հագուստի ընկերության նախկին գործադիր տնօրեն Մայք Ջեֆրիսին մեղադրել են երիտասարդ տղամարդ մոդելների սեռական շահագործման մեջ։

Ըստ Pars Today-ի՝ ԶԼՄ-ների հետաքննություններից հետո ԱՄՆ դատախազությունը մեղադրանք է առաջադրել՝ կապված «Ջեֆրիսի» և մի քանի այլ անձանց կողմից մոդելինգի սիրահար երիտասարդներին խաբելով հրապուրելու և նրանց սեռական շահագործման ենթարկելու հետ:

ԱՄՆ-ի Նյու Յորքի Արևելյան շրջանի դատախազ Բրեոն Փիսը բացահայտել է, որ ուժեղ մարդիկ երկար ժամանակ սեռական շահագործման են ենթարկել այն երիտասարդներին, ովքեր ձգտում էին նորաձևության և զվարճանքի բիզնեսի:

Մեղադրյալների թվում են 80-ամյա Ջեֆրիսը, 61-ամյա Մեթյու Սմիթը և 71-ամյա Ջեյմս Ջեյքոբսոնը։

Մեղադրյալներից յուրաքանչյուրին մեղադրանք է առաջադրվել 2008-ից 2015 թվականներին սեքսուալ թրաֆիքինգի մեկ դեպքի և պոռնկության 15 դեպքերի համար, որոնցում կան 15 անհայտ զոհեր: Ջեֆրիսն ու Ջեյքոբսոնն ազատ են արձակվել 10,5 մլն դոլար գրավի դիմաց։

Եթե ​​այս մարդկանց մեղադրանքներն ապացուցվեն, ապա նրանք կդատապարտվեն ցմահ ազատազրկման։

Սեռական շահագործման թեմայի առնչությամբ, 2021 թվականին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ստիպված է եղել հրաժարական տալ առնվազն 11 կնոջ սեռական ոտնձգությունների ենթարկելու պատճառով։

Ավելի վաղ աշխարհի ամենահայտնի ֆիլմերից շատերի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման տասնյակ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։

Հարվի Վայնշտեյնի դատավճիռը հրապարակվեց այն ժամանակ, երբ նրա կողմից կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների բացահայտումը հանգեցրեց համաշխարհային շարժման մեկնարկին, որը կոչվում էր «ME TOO» (այսինքն ես ևս ենթարկվել եմ սեռական ոտնձգությունների):

Հարվի Վայնշտեյնը կարողացավ իր հայցվորներից շատերին գումարով բավարարել, բայց ի վերջո դատապարտվեց ընդհանուր 23 տարվա ազատազրկման՝ մնացած երկու կանանց նկատմամբ ոտնձգությունների համար։

Ազատությանը հավակնող արևմտյան երկրները այնպես են ներկայացնում, որ մարդկային զարգացումը կախված է անհատական ​​և սեռական ազատություններից, սակայն շատ կապիտալիստական երկրների և նրանց հայտնի գործիչների վարքագիծը վկայում է բարոյական այլասերման և ինքնության ճգնաժամի մասին: