Երևակայություն լրատվության փոխարեն․ The New York Times-ը հայտնել է Թրամփին սպանելու և ամերիկյան ընտրությունները ապականելու Իրանի ծրագրի մասին
(last modified 2024-09-25T14:18:02+00:00 )
Սեպտեմբեր 25, 2024 17:48 Asia/Tehran
  • Երևակայություն լրատվության փոխարեն․ The New York Times-ը հայտնել է Թրամփին սպանելու և ամերիկյան ընտրությունները ապականելու Իրանի ծրագրի մասին

Ամերիկայում մի լրատվական մոտեցում հիմնվում է բացառապես ընդհանուր խոսակցությունների ու սադրիչ լեքսիկոնի օգտագործման վրա՝ իրական ապացույցներին անդրադառնալու և փաստագրական ապացույցներ ներկայացնելու փոխարեն:

2024 թվականի սեպտեմբերի 24-ին «Քրիս Քեմերոնի» կողմից գրված «Թրամփին տեղեկացվել է իրանցիների կողմից սպանության սպառնալիքների մասին» ("Trump Is Briefed on Iranian Assassination Threats")  խորագրով հոդվածում, The New York Times-ը անդրադառնում է Թրամփի քարոզարշավի թիմի պնդմանը, ըստ որի՝ Իրանը սպառնացել է սպանել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Ըստ Parstoday-ի, այս հոդվածը հստակորեն ցույց է տալիս կազմակերպված ջանքեր՝ Իրանի անունը որպես ընտրական սկանդալ ստեղծելու սպառնալիք օգտագործելու համար:

Այս հոդվածում պնդումներ կան Իրանի կողմից Դոնալդ Թրամփին սպանելու սպառնալիքի մասին, սակայն այս պնդումները հաստատող ոչ մի կոնկրետ ապացույցներ չեն ներկայացվում։ Այս տիպի նարատիվները ոչ միայն սոցիալական ցանցերում մեծ դիտում ունեն միջազգային մակարդակով, այլ նաև քաղաքական տեսակետից՝ կարծես թե նախագծված են ամերիկյան ընտրությունների նախաշեմին ոգևորություն առաջացնելու և ուշադրություն գրավելու նպատակով։

Հոդվածը կազմված է այնպես, կարծես Իրանի կողմից սպառնալիքները ավելի լայն և վտանգավոր ծրագրի մի մասն են, որը ներկայումս սպառնում է Միացյալ Նահանգներին, բայց չի ներկայացնում մանրամասն տեղեկատվություն կամ համոզիչ ապացույց այս պնդումները հաստատելու համար: Մասնավորապես, այս ենթադրյալ սպառնալիքների և Թրամփի անվտանգությանն առնչվող այլ միջադեպերի անորոշ կապը, առանց որևէ հստակ փաստագրման, խիստ կասկածելի է։

Լրատվության այս մոտեցումը հիմնվում է բացառապես ընդհանուր խոսակցությունների և սադրիչ լեքսիկոնի օգտագործման վրա՝ իրական ապացույցներին անդրադառնալու և փաստագրական ապացույցներ ներկայացնելու փոխարեն: Նման հոդվածը կարող է լինել հասարակական վախը շահագործելու և հանրային կարծիքը իրական խնդիրներից շեղելու քաղաքական ռազմավարության մաս, խնդիրներ, ինչպիսիք են ամերիկացիների հարկերի վճարումը Ուկրաինայի ու Իսրայելի համար զենք արտադրող գործարաններին կամ ԱՄՆ-ի ներքին անարդյունավետության  կոծկումը։

Քննադատելի կետերից են նաև տեղեկատվական հաքերների և կեղծ տեղեկությունների տարածման ոլորտում Իրանի հասցեին անորոշ մեղադրանքները, որոնք հերթական անգամ հնչել են առանց կոնկրետ ապացույցներ ներկայացնելու։ Վերջապես, նման հոդվածները ոչ միայն չեն բխում Միացյալ Նահանգների անվտանգության և արտաքին քաղաքականության շահերից, այլև նպաստում են ամերիկյան լրատվամիջոցների վարկաբեկմանն ու ամերիկացիների ազգային նվաստացմանը։

 

Պիտակ