Մամուլի տեսություն 16-06-2016
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի վերաբերյալ Զարիֆ- Քերի խորհրդակցությունները կփարատեն արտասահմանյան բանկերի մտահոգությունը:
«Իրան» օրաթերթ
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շուրջ Իրանի ԱԳ նախարարի և ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդակցությունները մեծ նշանակություն ունեն
ԱՄՆ-ի հարցերով փորձագետն ասում է․-«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի վերաբերյալ Թեհրան-Վաշինգտոն հարատև բանակցությունները փարատում են արտասահմանյան բանկերի մտահոգությունը»։
Թեհրանում լույս տեսնող Իրան օրաթերթի այսօրվա համարին տված հարցազրույցում, փորձագետ՝ Ամիր Ալի Աբոլֆաթհը նշել է․-«Միջուկային համաձայնության իրագործումը բարդ գործընթաց է, և որոշ դեպքերում խնդիրներ են ծագում, ուստի պահանջվում է Իրանի ԱԳ նախարարը և ԱՄՆ-ի պետքարտուղարը բանակցության մեջ մտնեն»։
Փորձագետը հստակեցրել է․-«Այդ բանակցությունները որոշ դեպքերում լուծել են որոշ խնդիրներ ,բայց պահանջվում է կողմերն ավելի շատ խորհրդակցություններ անցկացնեն։ Իրանական կողմը դիմացի կողմից պահանջել է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակում փոխվստահություն ստեղծել՝ բանկային ու ֆինանսական ոլորտում»։
«Մի ելույթով կամ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների միջև մի պայմանագրով մտահոգությունները չեն փարատվում ,այլև պահանջվում է ԱՄՆ-ն ավելի լուրջ կամք դրսևորի Համատեղ քայլերի համապարփակ ծրագրում», կարծում է փորձագետը։
ԱՄՆ նախագահի թեկնածուների կողմից Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի խախտման մասին Աբոլֆաթհը ասել է․-«Համատեղ քայլերի շրջանակը, սկզբունքներն ու պարտավորություններն այնպիսին են ,որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի կարող փոխել այն, քանի որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը միջազգային համաձայնություն է»,-եզրափակում է փորձագետը։
----
«Ղոդս»
Ամերիկացի պաշտոնյա.«Իսրայելին ուղղված ռազմական օգնության քառապատկումն անհրաժեշտություն չէ»
Սպիտակ Տան պաշտոնյան հստակեցրել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին ուղղված ԱՄՆ-ի ռազմական բյուջեի ավելացումը կարող է թուլացնել այս երկրի հրթիռային կարողությունը ,հետևաբար դրա համար ոչ մի անհրաժեշտություն չկա :
Ամերիկացի պաշտոնյան ով չցանկացավ ներկայացնել իրեն, «Ջերուզալեմ Պոստ» թերթին տված հարցազրույցում ասել է.«ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Սիոնիստական ռեժիմի համար առաջարկած տասնամյա ռազմական փաթեթում ներառված են հրթիռային ռազմական պաշտպանության պարտավորություններ, այդ թվում տասը տարվա ընթացքում միլիարդավոր դոլարների հատկացում ,ինչը այդ ռեժիմին հնարավորություն կտա ամրապնդել իր հրթիռային համակարգերը»: Ամերիկացի պաշտոնյան պաշտպանել է Կոնգրեսի այդ առաջարկը մերժելու Սպիտակ Տան նախաձեռնությունը: ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման մի նամակ հղելով Կոնգրեսին իր անհամաձայնությունն է հայտնել 2017 թ.-ին այդ ռեժիմի հրթիռային համակարգերի համար 455 միլիոն դոլարի բյուջե ավելացնելու Իսրայելի ռեժիմի դիմումին: Հակազդելով այդ լուրին, Սիոնիստական ռեժիմի վարչապետը հավակնել է, թե ԱՄՆ-ն Իսրայելին իր աջակցությունը ոչ թե նվազեցնելու այլ ավելացնելու է:
---
Armedia.am
Մերկելի այցը Չինաստան. ռազմավարական հարաբերությունների խորացում
Հունիսի 12-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռօրյա այցով մեկնեց Չինաստան՝ գերմանա-չինական միջկառավարական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով, որոնք չորրորդն են 2011-ից ի վեր: Կանցլերը գլխավորում էր բավականին լուրջ պատվիրակություն՝ վեց նախարար, որոնց թվում՝ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հինգ պետքարտուղար, ինչպես նաև մեքենաշինության, էներգետիկայի, լոգիստիկայի, դեղագործության ոլորտներում զբաղված խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ Գերմանիան Եվրոպական Միությունում Չինաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, խոշորագույն ներդրողը և տեխնոլոգիաներ տրամադրողը: 2015թ. Գերմանիան ներմուծել է 92 մլրդ եվրոյի չինական ապրանք և արտահանել՝ 71միլիարդի:
Մերկելի այցի ընթացքում ստորագրվել է 24 համաձայնագիր էներգետիկայի, կրթության, արդյունաբերության և գիտության ոլորտներում համագործակցության մասին: Մասնավորապես, Բեռլինն ու Պեկինը պատրաստ են համատեղ օգնություն ցուցաբերել Աֆղանստանին՝ արտակարգ իրավիճակները կանխարգելելու և դրանց հետևանքները վերացնելու, ինչպես նաև լեռնային հանքավայրերը մշակելու հարցերում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ստեղծել գլոբալ պաշարների պաշտպանության և աղքատության դեմ պայքարի ծրագրերի համատեղ կենտրոն:
Չինաստանը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը, ասել է չին վարչապետ Լի Կեցյանը՝ ավելացնելով, որ ՉԺՀ-ն ու Գերմանիան ակտիվորեն խթանում են «Պատրաստված է Չինաստանում-2025» ռազմավարության և «Արդյունաբերություն 4.0» գերմանական ծրագրի մերձեցումը և ձգտում են ֆինանսային համագործակցության բազմակողմ խորացմանը: Չինական կողմը գտնում է, որ երկու երկրները պետք է լրջորեն զբաղվեն համաշխարհային մակարդակով ֆինանսական կայունության ապահովմամբ, համաշխարհային տնտեսական աճի խթանմամբ:
Չին վարչապետը նշել է, որ Չինաստանը կատարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամության հետ կապված իր բոլոր պարտավորությունները և այժմ նման քայլեր է սպասում իր գործընկերներից:
Հիշեցնենք, որ Չինաստանը դարձել է ԱՀԿ անդամ 2001թ.՝ մինչև 2016թ. վերջը շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու հեռանկարով: Այս կարգավիճակը կպաշտպաներ այդ երկիրը հակադեմպինգային միջոցներից: Մյուս կողմից,Եվրամիությունը պահանջում է մեխանիզմներ ստեղծել, որոնք կպաշտպանեն նրան չինական էժան ապրանքների ներկրումից:
Գերմանական կառավարությունը գտնվում է արդյունաբերության և իրավապահպան խմբերի աճող ճնշման ներքո, որոնք կոչ են անում Գերմանիայի գործադիր իշխանությանն ավելի մեծ ուժով հակազդել չինացիներին:
Չինաստանի կառավարությունը եվրոպական երկրներին կոչ է արել չօգտագործել արտաքին շուկայից սեփական սահմանները փակելու մեխանիզմը: Լի Կեցյանի խոսքերով, առևտրային պատերազմի պրակտիկան վնասում է տնտեսության գլոբալիզացիայի գործընթացին ու արդյունաբերական համալիրի զարգացմանն ընդհանրապես և ընդգծել է, որ եվրոպական երկրները, փակելով իրենց շուկաները չինական ընկերություններից, հենց իրենց են վնաս հասցնում, քանի որ տեղի է ունենում տեղական շուկաների տարանջատում ԵՄ ներսում:
Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան հուսով է, որ չինական շուկան բաց կլինի օտարերկրյա ներդրումների համար և ուշադրություն է սևեռել «անվտանգ իրավական միջավայրի» հատուկ նշանակության վրա:
Այցի ընթացքում Մերկելը բարձրացրել է ՉԺՀ-ում մամուլի ազատության սահմանափակման հարցը: Մամուլի ազատության ինդեքսի համաձայն, որն ամեն տարի հրապարակվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջկառավարական կազմակերպության կողմից, Չինաստանն այս ցուցանիշով գտնվում է 176-րդ տեղում 180-ից:
Այցի ընթացքում Գերմանիայի կանցլերն օրենքի գերակայության սկզբունքն անվանել է երկու երկրների հետագա փոխհարաբերությունների համար հիմք՝ ասելով, որ մարդու իրավունքների պահպանման հարցն ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ պետական հիմնարկների համար կարևոր նշանակություն ունի միջազգային երկխոսության կառուցման համար: Սակայն Լի Կեցյանը հակադարձել է, որ մարդու իրավունքների հարցը Չինաստանի ներքին խնդիրն է, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու իրենց ներքին գործերին:
Նշենք, որ Մերկելի այցը Պեկին ուղեկցվում է իրավապաշտպանների և փաստաբանների նկատմամբ չին իշխանությունների կոշտ գործողություններով: 2015թ. ամառվանից սկսած, Հոնկոնգում ցույցերի արդյունքում ավելի քան 300 քաղաքացիական ակտիվիստներ և իրավաբաններ ձերբակալվել են, բերման ենթարկվել ոստիկանություն կամ էլ անհետ կորել են:
Մերկելի այցը հիմնականում դրական է բնութագրվում կողմերի միջև կարևոր պայմանավորվածությունների առումով:Գերմանիան զգալի առավելություններ ունի ցածր ածխածնային տնտեսության, ինտելեկտուալ տնտեսության զարգացմամբ և շրջակա միջավայրի պահպանությամբ, իսկ Չինաստանում էլ ռազմավարական միջոցներ են մշակված տնտեսության զարգացման եղանակների տրանսֆորմացիայի արագացման, ներքին պահանջարկի ընդլայնման, շրջակա միջավայրի պաշարները տնտեսող և նրան բարեկամաբար վերաբերվող հասարակության կառուցման հարցերում, ինչը նոր հնարավորություններ կբերի երկու երկրների ձեռնարկություններին:
---