Գուտերեշը կոչ է արել Սիրիայում անհապաղ դադարեցնել բախումները
https://parstoday.ir/hy/news/world-i226608-Գուտերեշը_կոչ_է_արել_Սիրիայում_անհապաղ_դադարեցնել_բախումները
Սահաբ- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել «լուրջ երկխոսություն» սկսել Սիրիայում աճող հակամարտությունը դադարեցնելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 06, 2024 19:30 Asia/Tehran
  • Գուտերեշը կոչ է արել Սիրիայում անհապաղ դադարեցնել բախումները

Սահաբ- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել «լուրջ երկխոսություն» սկսել Սիրիայում աճող հակամարտությունը դադարեցնելու համար:

2024 թվականի նոյեմբերի 27-ից որոշ երկրների աջակցությամբ ահաբեկչական խմբավորումները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի և Սիրիայի հյուսիս-արևմտյան և արևմտյան շրջանների քաղաքների ու գյուղերի վրա։
Հղում կատարելով Tasnim լրատվական գործակալությանը Սահաբ գործակալությունը հաղորդել է․-Հինգշաբթի օրը, անդրադառնալով Սիրիայում ճգնաժամի ընդլայնմանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է․-Բոլոր կողմերը պետք է լրջորեն համագործակցեն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեիր Պեդերսենի հետ՝ վերականգնելու այս երկրի ինքնիշխանությունը, միասնությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը և բավարարելու սիրիացի ժողովրդի օրինական պահանջները։
Անդրադառնալով Սիրիայում տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանց կյանքին ուցղղված վտանգին՝ Գուտերեշը հավելել է.-Բոլոր կողմերը պարտավոր են պաշտպանել քաղաքացիական անձանց. Սիրիան եղել է քաղաքակրթության խաչմերուկ, և ցավալի է տեսնել այդ երկրի աստիճանական մասնատումը:
Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հինգշաբթի օրը հայտարարություն է տարածել.-Ահաբեկչական խմբավորումները, չնայած մեծ կորուստներին, մտել են Սիրիայի արեւմուտքում գտնվող Համա քաղաք եւ առաջ են շարժվում Սիրիայի հյուսիսում։
Մինչ այժմ Սիրիայի իշխանությունները տարբեր առիթներով թուրքական կառավարությանը համարում են Սիրիայի հյուսիսում տեղակայված զինված խմբավորումների աջակիցը և նրանց կոչ են արել դադարեցնել այդ աջակցությունը և դադարեցնել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային տարածքի օկուպացումը։