Հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվում է. ՀՀ նախկին արտգործնախարարը` ՀԱՊԿ–ի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i226788-Հակամարտության_աշխարհագրությունն_ընդլայնվում_է._ՀՀ_նախկին_արտգործնախարարը_ՀԱՊԿ_ի_մասին
Համաշխարհային կարգի փլուզման պայմաններում միջպետական հարաբերությունների որոշիչ գործոն է դարձել ուժային քաղաքականությունը, և ՀԱՊԿ-ը պետք է ադապտացվի ներկա իրավիճակին: Այս մասին «ՀՀ-ն և ՌԴ-ն՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» թեմայով դիվանագետների խորհրդի ու МГИМО-ի գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2024 07:49 Asia/Tehran
  • Հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվում է. ՀՀ նախկին արտգործնախարարը` ՀԱՊԿ–ի մասին

Համաշխարհային կարգի փլուզման պայմաններում միջպետական հարաբերությունների որոշիչ գործոն է դարձել ուժային քաղաքականությունը, և ՀԱՊԿ-ը պետք է ադապտացվի ներկա իրավիճակին: Այս մասին «ՀՀ-ն և ՌԴ-ն՝ տարածաշրջանային և գլոբալ վերաձևավորման պայմաններում. դասեր և ռազմավարական ընտրություն» թեմայով դիվանագետների խորհրդի ու МГИМО-ի գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:

«ՀԱՊԿ-ը կարիք ունի հարմարվելու ներկա իրողություններին։ Հավաքական անվտանգության բուն սկզբունքը չի կարող օպերատիվ և արդյունավետ կերպով համահարթեցնել ժամանակակից մարտահրավերները, քանի որ երկրները յուրովի են մեկնաբանում անվտանգության սպառնալիքների մակարդակը և համապատասխան որոշումներ կայացնում»,- նշեց Այվազյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը, հազարավոր արցախցիների բռնագաղթը, էթնիկ զտումները, ինչպես նաև հենց Հայաստանի դեմ սկսված պատերազմը, հետզհետե մեր երկու երկրները հեռացրել են իրարից:

Դիվանագետի պնդմամբ՝ պետք է ողջ ուշադրությունը սևեռել անվտանգության քաղաքականության վրա և նպաստել, որպեսզի էքզիստենցիալ սպառնալիքները չեզոքացվեն:

 

Sputnik.