Մոսկվայի BRICS+ կենտրոնում կայացել է պարսկական պոեզիայի երեկո
Մոսկվայի BRICS+ կենտրոնում կայացել է պարսկական պոեզիայի երեկո, որի շրջանակներում ցուցադրվել է Իրանի վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմ և կայացել է իրանական գրականության ու երաժշտության թեմայով դասախոսություն։
Հղում անելով TV BRICS-ին, Pars Today-ը հաղորդում է, որ երեկոյի մասնակիցները ծանոթացել են Իրանի գրական-երաժշտական ժառանգությանը։ Երեկոյի ընթացքում ընթերցվել են իրանցի ականավոր բանաստեղծների, այդ թվում՝ Սաադիի ստեղծագործությունները:
Ռուսաստանում ԻԻՀ մշակութային խորհրդական Մասուդ Ահմադվանդն այս արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ Ռուսաստանն ու Իրանն արդեն երկար ժամանակ BRICS-ի շրջանակներում զարգացնում են իրենց հարաբերությունները։
Նա նշել է․ «Նման միջոցառումների անցկացումը երկու երկրների բնակիչներին օգնում է ավելի լավ ճանաչել միմյանց»:
Մոսկվայում Իրանի մշակութային կենտրոնի պարսից լեզվի ուսուցման բաժնի ղեկավար, Մոսկվայի օտար լեզուների պետական համալսարանի պարսկերեն լեզվի և գրականության պրոֆեսոր Մարիա Գանը միջոցառման ժամանակ ասել է. «Հարևան երկրի մշակույթին ծանոթանալը թույլ է տալիս կայուն հարաբերություններ հաստատել նույնիսկ առանց լեզվի իմացության և առանց այդ երկրի մասին խորը գիտելիքների»։
TV BRICS-ի Հարավային Ասիայի և Արևմտյան Ասիայի երկրների հետ համագործակցության բաժնի ղեկավար Ալեքսանդրա Բորմանն ասել է. «BRICS հեռուստաալիքը նպաստում է Ռուսաստան-Իրան հարաբերություններին համահունչ միջազգային գործունեությանը՝ հեռարձակելով իրանական վավերագրական ֆիլմեր, հրապարակելով իրանական մշակութային փառատոների և ցուցահանդեսների հետ կապված նորություններ և կազմակերպելով երկու երկրների լրատվամիջոցների միջև տեղեկատվության փոխանակում»: