Միխեիլ Կավելաշվիլին կդառնա Վրաստանի վեցերորդ նախագահը
https://parstoday.ir/hy/news/world-i226920-Միխեիլ_Կավելաշվիլին_կդառնա_Վրաստանի_վեցերորդ_նախագահը
Վրաստանի վեցերորդ նախագահը կդառնա Միխեիլ Կավելաշվիլին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2024 12:48 Asia/Tehran
  • Միխեիլ Կավելաշվիլին կդառնա Վրաստանի վեցերորդ նախագահը

Վրաստանի վեցերորդ նախագահը կդառնա Միխեիլ Կավելաշվիլին։

Դեկտեմբերի 14-ին Վրաստանում նախագահի ընտրություն է անցկացվել։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ առաջնորդին պետք է որոշեր 300 հոգուց բաղկացած ընտրիչների կոլեգիան։ Քվեարկությունն անցկացվել է «150+150» համակարգով։ Ընտրիչների կեսը Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն էին, մյուսները՝ մարզերի։ Նախագահի միակ թեկնածուն Միխեիլ Կավելաշվիլին էր, որի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

«Կավելաշվիլին 224 քվե է ստացել»,– հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին:

Հիշեցնենք` ընդդիմությունը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ոչ կառավարական կազմակերպությունները համարում են, որ XI գումարման խորհրդարանն ու կառավարությունը լեգիտիմ չեն: Ըստ նրանց` ապագա նախագահը նույնպես լեգիտիմ չի լինի։

Զուրաբիշվիլին պնդում է` քանի դեռ երկրի իշխանությունը չի փոխվել խորհրդարանական նոր ընտրությունների միջոցով, իշխանության միակ լեգիտիմ ներկայացուցիչն ինքն է: