Ողբերգություն Վրաստանում. ռեստորանում 12 մարդու դիակ է հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/world-i226944-Ողբերգություն_Վրաստանում._ռեստորանում_12_մարդու_դիակ_է_հայտնաբերվել
Վրաստանի Գուդաուրի ձմեռային հանգստավայրում 12 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Spunik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2024 04:19 Asia/Tehran
  • Ողբերգություն Վրաստանում. ռեստորանում 12 մարդու դիակ է հայտնաբերվել

Վրաստանի Գուդաուրի ձմեռային հանգստավայրում 12 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Spunik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը։

Դիակները հայտնաբերվել են հնդկական ռեստորանի երկրորդ հարկի ննջարանում։

Մահացածներից մեկը Վրաստանի քաղաքացի է, մյուսները՝ օտարերկրացիներ, որոնք ենթադրաբար ռեստորանի աշխատակիցներ են եղել:

Նախնական վարկածով՝ զանգվածային մահվան պատճառը շմոլ գազն է եղել։

Դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Սակայն ննջասենյակների մոտ գտնվող փակ տարածքում հայտնաբերվել է գեներատոր, որը, նախնական տվյալներով, միացրել են, երբ անջատվել է էլեկտրաէներգիան։ Դեպքի վայրում աշխատում են քրեագետները։