Կովկասագետ. Էրդողանը թող սպասի նաև «ծննդաբերության ցավերի»
https://parstoday.ir/hy/news/world-i226968-Կովկասագետ._Էրդողանը_թող_սպասի_նաև_ծննդաբերության_ցավերի
«Անաջ» վերլուծական կայքի հետ հարցազրույցում, Կովկասյան տարածաշրջանի փորձագետ Մանսուր Հաղիղաթփուրն անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, որ եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարածաշրջանը չբաժանվեր, Հալեպը, Դամասկոսը, Համան, Գազիանթեփի ու Ստամբուլի նման կլինեին Թուրքիայի քաղաքներն, ասել է․ «Այս պնդումը պատմական և քաղաքական առումով կեղծ է և անարժեք։ Միջազգային տեսանկյունից ոչ մի կառավարություն չէր ընդունի նման պնդումը, իսկ Էրդողանը կդատապարտվեր»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2024 12:49 Asia/Tehran
  • Կովկասագետ. Էրդողանը թող սպասի նաև «ծննդաբերության ցավերի»

«Անաջ» վերլուծական կայքի հետ հարցազրույցում, Կովկասյան տարածաշրջանի փորձագետ Մանսուր Հաղիղաթփուրն անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, որ եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարածաշրջանը չբաժանվեր, Հալեպը, Դամասկոսը, Համան, Գազիանթեփի ու Ստամբուլի նման կլինեին Թուրքիայի քաղաքներն, ասել է․ «Այս պնդումը պատմական և քաղաքական առումով կեղծ է և անարժեք։ Միջազգային տեսանկյունից ոչ մի կառավարություն չէր ընդունի նման պնդումը, իսկ Էրդողանը կդատապարտվեր»։

Փորձագետի խոսքով․ «Եթե խոսենք նման պնդումների մասին, ապա կարելի է ասել նաև, որ ըստ պատմական փաստաթղթերի՝ Իրանին էին պատկանում նաև Եվրոպայի մի մասը, Թուրքիան, Հարավային և Հյուսիսային Կովկասը, Կենտրոնական Ասիայի մի մասը և այլն»։

Նշելով, որ Էրդողանի պնդումն անիմաստ է, փորձագետը հավելել է. «Դժվար թե հմուտ քաղաքական գործիչը նման սխալ թույլ տա։ Նրանից ակնկալվում է ուղղել իր պնդումները»։ Հակառակ դեպքում աշխարհը չի ընդունի դրանք»։

Նրա խոսքով․ «Դրոշ և օրենք ունեցող ազգային պետություն ձևավորելու փիլիսոփայությունը հիմնված է այն նախադրյալի վրա, որ որևէ այլ պետություն տարածքային պահանջներ չունի տվյալ աշխարհագրությունից»։

Իրանի իսլամական խորհրդարանի նախկին պատգամավորը հավելել է, որ եթե Եվրոպան այսօր դատապարտում է Ռուսաստանին՝ Ուկրաինայի օկուպացիայի համար, ապա ակնկալվում է, որ պետք է դատապարտի նաև Թուրքիային և Իսրայելին՝ բուֆերային գոտի ստեղծելու համար։

Հաղիղաթփուրն ասել է․ «Շատ շուտով սիրիացի երիտասարդները ոտքի կկանգնեն Թուրքիայի  գործողությունների դեմ։ Այս կարճ ժամանակահատվածը Թուրքիայի մեղրամիսն է։ Էրդողանը պետք է սպասի նաև «ծննդաբերության ցավերի»»։