Ահազանգեր Դամասկոսից Երևան. Հարավային Կովկասն Արևմուտքի դավադրության հաջորդ թիրախն է
Կովկասի հարցերով փորձագետ Մեհդի Խորսանդն անդրադարձել է Սիրիայում Սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի վերջին տեղաշարժերին և այս երկու դերակատարների խաղաքարտերի բացահայտմանը, զգուշացնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանները փոխելու Թել Ավիվի և Անկարայի ջանքերի մասին:
ԻՄՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Խորսանդն ասել է․ «2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում Թուրքիան մի խումբ թաքֆիրականների ուղարկեց Բաքու՝ աջակցելու Ադրբեջանին։ Եվ հիմա, Թուրքիան, որն աջակցում է 1Ալ Նուսրայի ճակատ» խմբավորմանն իսկ այս օրերին՝ Սիրիայում «Թահրիր ալ-Շամին» կարծես թե սովորել է խաղալ այդ խմբավորումների հետ և դեմ չի լինի իր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նպատակները հետապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Նա հավելել է․ «Մյուս կողմից, Հայաստանի ղեկավարներն այս օրերին փորձում են մոտենալ Դոնալդ Թրամփին և եվրոպացիներին։ Այդ իրավիճակը կարծես թե Հայաստանից հեռացնում է դիմադրության հողը, և գուցե անհիմն խոստումները, որ նախկինում տրվել էինը Բաշար Ասադին, այս անգամ տրվեն Նիկոլ Փաշինյանին, իսկ Թուրքիան ավարտին ահսցնի գործը»։
Նշելով, որ Թուրքիան՝ որպես Արևմտյան Ասիայում ՆԱՏՕ-ի միակ անդամ, տարածաշրջանում արևմտյան երկրների «գործիքն» է, փորձագետն ասել է. «Թերևս տարածաշրջանում Թուրքիայի վերջին գործողություններն Էրդողանի սիրախաղն են Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ, որպեսզի նա կարողանա ավելի մեծ դեր ունենալ Արևմտյան Ասիայում ՄԱՆ-ին ներկայացնելու հարցում, քան՝ ԱՄԷ-ն կամ Սաուդյան Արաբիան»։