Վերջին շաբաթներին Ադրբեջանը կրկնապատկել է զենքի գնումը և տեղափոխումը երկիր
https://parstoday.ir/hy/news/world-i226988-Վերջին_շաբաթներին_Ադրբեջանը_կրկնապատկել_է_զենքի_գնումը_և_տեղափոխումը_երկիր
Վերջին շաբաթներին Ադրբեջանը կրկնապատկել է զենքի գնումը և տեղափոխումը Ադրբեջան։ Այս փաստը բաց աղբյուրների հետախուզության հիման վրա ցույց է տվել Sputnik Արմենիայի Լրագրող Դավիթ Գալստյանը։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը կարծում է, որ սա հնարավոր ռազմական հարձակման նախանշաններից է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2024 07:39 Asia/Tehran
  • Վերջին շաբաթներին Ադրբեջանը կրկնապատկել է զենքի գնումը և տեղափոխումը երկիր

Վերջին շաբաթներին Ադրբեջանը կրկնապատկել է զենքի գնումը և տեղափոխումը Ադրբեջան։ Այս փաստը բաց աղբյուրների հետախուզության հիման վրա ցույց է տվել Sputnik Արմենիայի Լրագրող Դավիթ Գալստյանը։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը կարծում է, որ սա հնարավոր ռազմական հարձակման նախանշաններից է։

Նրա խոսքով` ռազմական հարձակումը պայմանավորված է միայն ժամանակով։ Ըստ թուրքագետի` դա նաև վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական ճնշումը դիտարկում է որպես Հայաստանի դեմ իր վարած տոտալ պատերազմի հիմնական գործիք։

«Սա փաստում է, որ ոչ մի «խաղաղության բանակցություն» չի փոխում Ադրբեջանի տրամադրվածությունն ու նպատակները։ Ոչ մի զիջում չի բավարարում ու զսպում Ադրբեջանին։ Զիջումները, պայքարից հրաժարումը, ընդհակառակը, ավելի են գրգռում Ադրբեջանին ու հեշտացնում հաջորդ ճնշումը»,–գրել է նա։

Գեղամյանն ընդգծել է, որ մոտ հեռանկարում ներկայում վարվող արտաքին ու անվտանգային քաղաքականությունը հանգեցնելու է ավելի խորը ճգնաժամի։ Ըստ նրա` այլընտրանքը նոր ռազմաքաղաքական դաշինքի բանակցություններն են տարածաշրջանի երկրների հետ։