Ի՞նչ ծրագիր է պատրաստել ԱՄՆ կիբեր հրամանատարությունն աշխարհի երկրների համար
https://parstoday.ir/hy/news/world-i227006-Ի_նչ_ծրագիր_է_պատրաստել_ԱՄՆ_կիբեր_հրամանատարությունն_աշխարհի_երկրների_համար
Կիբեր գործիքների օգտագործումը ԱՄՆ-ի ակտիվ մեթոդներից է անկախ երկրների ինքնիշխանության դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2024 12:59 Asia/Tehran
  • Ի՞նչ ծրագիր է պատրաստել ԱՄՆ կիբեր հրամանատարությունն աշխարհի երկրների համար

Կիբեր գործիքների օգտագործումը ԱՄՆ-ի ակտիվ մեթոդներից է անկախ երկրների ինքնիշխանության դեմ։

Վերջին տարիներին ԱՄՆ-ն փորձում է կանխել այլ երկրների տեխնոլոգիական առավելությունը և  ամբողջական տեղեկատվական վերահսկողություն հաստատել շխարհում։   
Հղում անելով ԻՌՆԱ-ին,  Pars Today-ը հաղորդում է, որ 2009 թվականին ԱՄՆ-ն ստեղծեց կիբերհրամանատարություն և այն դարձրեց իր պաշտպանության նախարարության 11 գերատեսչություններից մեկը։ Իսկ 2024թ ԱՄՆ-ն ստեղծել է կիբերհրամանատարության նոր կենտրոն, որին տրամադրվել է 15 միլիորա դոլար՝ դաշնակիցներին ու թշնամիներին լրտեսելու նպատակով։ 
Նոր կենտրոնը  գործնականում աշխատում է նախորդին համահունչ։ Այն ակտիվ է ԱՄՆ 17 դաշնակից երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում։ Ռուսական PierCenter կենտրոնի տվյալներով՝ ամերիկյան կիբերհրամանատարության կենտրոնը այս երկրների ղեկավարությունից բոլոր գաղտնի տեղեկատվությունն ու նորությունները փոխանցում է ամերիկյան հետախուզական գործակալություններին։ Իսկ ԿՀՎ-ն  այդպիսով ամբողջ աշխարհում ընդլայնում է իր հաքերային ցանցը, նպատակ ունենալով ստանալ պաշտոնայների մասին անձնական տեղեկատվություն և մուտք գործել կենսական կառույցներ՝ դրանց գործունեությունը խաթարելու համար:
CBS-ի հաղորդմամբ՝ այս առումով ակտիվորեն օգտագործվում են նաև ամերիկյան խոշոր ընկերությունները, ինչպիսիք են Amazon-ը, Microsoft-ը և Google-ը։ ԱՄՆ հետախուզական գործակալությունների ավելի քան 250 աշխատակիցներ առանցքային պաշտոններ են զբաղեցնում այս խոշոր ընկերություններում՝ վերահսկելով դրանց գործունեությունը։
Այս հանգամանքը ցույց է տալիս, որ ամերիկյան ՏՏ հսկաները գործիք են դարձել երկրի քաղաքական վերնախաի համար և ակտիվորեն համագործակցում են  հետախուզական գործակալությունների ու զինված ուժերի հետ։
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Ուկրաինայում սկսել է փորձնական նախագիծ, որը կոչվում է «ՏՏ բանակ»։ Այդ ծրագրով փորձ է արվում Կենտրոնական հետախուզական վարչության և Ուկրաինայի անվտանգության ծառայության միջոցով կիբերհանցագործություններ իրականացնել Ռուսաստանի դեմ։
Պաշտոնական կառույցների և հաքերների միջև հստակ սահմանը միտումնավոր «լղոզվել» է, որպեսզի հնարավոր չլինի պարզել, թե ով է կանգնած այս կիբերհանցագործությունների հետևում:
Օրինակ՝ Ռուսաստանի իշխանությունները կապեր են հայտնաբերել ուկրաինական հետախուզական ծառայության և Աֆրիկայում «Ալ-Ղաիդայի» գրոհայինների միջև։ Այդ կապերը նույնպես օգտագործվել են վերոնշյալ նպատակի համար։ Այդպիսով ամերիկացիներն իրենց ամբողջ գործն անում են ուկրաինացիների միջոցով և արդյունքում դրա համար մեղադրվում է Ուկրաինան։
Ըստ այս հաղորդման՝ ԱՄՆ-ը մտադիր է ապագայում այդ ծրագիրը կիրառել նաև Չինաստանի և Իրանի դեմ։
Նման իրավիճակում, զարգացող երկրները պետք է ավելի շատ համագործակցեն միմյանց հետ՝ պաշտպանելու իրենց շահերը և ձեռնարկեն այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ՄԱԿ-ում կանոնների սահմանումը  համացանցից օգտվելու վերաբերյալ, ինչպես նաև խոշոր պատիժների կիրառումը խոշոր կիբեր հանցագործությունների համար: