Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակություն
Դեկտեմբեր 17, 2024 13:02 Asia/Tehran
Բաքու է ժամանել Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակություն` գեներալ-լեյտենանտ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։
Պատվիրակությունն այցելել է ադրբեջանական բանակի կենտրոնական հրամանատարական կետ։
Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերի, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
tert.am