Իրանը Եվրոպային զգուշացրել է, որ «Ձգանի մեխանիզմի» գործարկումը կարժանանա վճռական պատասխանի
https://parstoday.ir/hy/news/world-i227066-Իրանը_Եվրոպային_զգուշացրել_է_որ_Ձգանի_մեխանիզմի_գործարկումը_կարժանանա_վճռական_պատասխանի
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան ու ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է դիվանագիտությանն ու երկխոսությանը և զգուշացրել Եվրոպային, որ «Ձգանի մեխանիզմի» գործարկումը կարժանանա վճռական պատասխանի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2024 06:44 Asia/Tehran
  • Իրանը  Եվրոպային զգուշացրել է, որ «Ձգանի մեխանիզմի» գործարկումը կարժանանա վճռական պատասխանի

ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան ու ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է դիվանագիտությանն ու երկխոսությանը և զգուշացրել Եվրոպային, որ «Ձգանի մեխանիզմի» գործարկումը կարժանանա վճռական պատասխանի։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ երեքշաբթի օրը կայացած ԱԽ նիստում, Ամիր Սաիդ Իրավանին խոսել է 2231 բանաձևի և ՀԳՀԾ-ի գործարկման մասին:

Նա ասել է․ «Իրանը կտրականապես մերժում է եվրոեռյակի «Ձգանի մեխանիզմի» գործարկման հետ կապված ցանկացած սպառնալիք»։
 Նշելով, որ այս մեխանիզմը գործիք չէ, որով հնարավոր է սպառնալ Իրանին, Իրավանին հավելել է․ «Իրանը հստակ հայտարարել է, որ նման սադրիչ գործողությունը կարժանանա վճռական ու համաչափ պատասխանի»։ 

Նրա խոսքով․ «Չնայած անհիմն մեղադրանքներին և եվրոեռյակի ու ԱՄՆ-ի ցանկությանը՝ գործարկել այս մեխանիզմը, Իրանը շարունակելու է իր պարտավորությունների շրջանակում համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ»։ 

Իրավանին նաև ասել է․ «ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի վերջին նիստում հակաիրանական բանաձևի հաստատումը, չնայած նոյեմբերին գործակալության գլխավոր տնօրենի Թեհրան կատարած կառուցողական և արդյունավետ այցին, ցույց է տալիս, որ եվրեեռյակն ու ԱՄՆ-ն փորձում են քաղաքականացնել հարցը»։