Ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում տիրանալ Սիրիայի տարածքի մի մասին
Թուրքիան վաղուց տարածքային նկրտումներ ունի Սիրիայի հյուսիսային որոշ քաղաքների նկատմամբ, մյուս կողմից վախ ունի, որ Սիրիայի քրդական նահանգները իշխանություն ձեռք կբերեն, ուստի աջակցել է այդ երկրում գործող զինված ընդդիմությանը։
Սիրիայում զինված ընդդիմությանը Թուրքիայի աջակցության ընդհանուր պատճառն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից ի վեր այս երկիրն ունեցել է թյուրքալեզու երկրներին միավորելու գաղափար, որի հետևում կանգնած են Բրիտանիան ու սիոնիստները։ Վերջին 5 տարում և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, մենք ականատես եղանք այս գաղափարի ամրապնդմանը։
Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Հայաստանը պարտություն կրեց, և Ղարաբաղը հայտնվեց Բաքվի վերահսկողության տակ, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ն, Թուրքիան և իսրայելցիները հաստատվեցին այնտեղ: Այս իրադարձություններից հետո «թուրքական աշխարհի» գաղափարն ավելի է ամրապնդվել։ Գաղափարի շրջանակներում Թուրքիան նպատակ ունի ստեղծել ընդհանուր գիծ, ընդհանուր արտադրանք և մշակույթ, հատուկ տնտեսական գոտի, ամրապնդել տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտում համագործակցությունը թյուրքալեզու երկրների միջև։
Թյուրքական աշխարհի գաղափարն ընդգրկում է արևմտյան Չինաստանից մինչև Կենտրոնական Ասիա և Կասպից ծովի արևմուտք ընկած տարածքներ։ Բացի այդ, Անկարան ցանկություն ունի նաև դաշինք ստեղծել Իրաքի և Սիրիայի թուրքմենների հետ: Թուրքիան փորձում է անջատողականություն հրահրել տարածաշրջանի խմբերի շրջանում, և իրավիճակը ծառայեցնել իր շահերին։ Ուստի Անկարան աջակցում է և՛ «Թահրիր ալ-Շամին», և՛ Սիրիայի ազատ բանակին։
Բացի այդ՝ Թուրքիան տարածքային հավակնություններ ունի արդյունաբերության, գյուղատնտեսության և պատմական առումներով հարուստ Հալեպի և Սիրիայի հյուսիսային շրջանների նկատմամբ։ Թուրքերը Հալեպը համարում են թուրքական ինքնություն ունեցող քաղաք։ Եվ իր նպատակին հոսնելու համար Անկարան փորձում է հրահրել նաև հյուսիսային Իրաքի թուրքմեն փոքրամասնությանը, որը կազմում է բնակչության 10%-ը:
Մտնելով Սիրիայի հյուսիս, Թուրքիան մտադիր է թուլացնել այդ երկրի հյուսիս-արևելքում գտնվող քրդական շրջանը, որին աջակցում են ամերիկացիները, և թույլ չտալ, որ այն հզորանա։ Անակարան մտահոգված է, որ Սիրիայի քրդական շրջանի կապը Իրաքյան Քուրիդստանի և Թուրքիայի հարավային քրդաբնակ նահանգների հետ, անվտանգության խնդիրներ կստեղծի իր համար։
Հաշվի առնելով ԱՄՆ-ում իշխանության փոփոխության գործընթացը, Թուրքիայի համար լավ հնարավորություն է ստեղծվել ռազմական գործողություններ իրականացնելու համար, որպեսզի Թրամփին հասկացնի, որ եթե վերջինս ցանկանում է որևէ երկրի հետ բանակցել տարածաշրջանային անվտանգության մասին, դա Թուրքիան է, որը մրցակցում է իրանցիների ու արաբական երկրների հետ և ունի առավելություն։
Դիմադրության առանցքին հարվածելը Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին Թուրքիայի աջակցության ևս մեկ պատճառ էր, քանի որ Սիրիայի կարևոր և տարանցիկ տարածքների օկուպացիայից հետո, որոնք կապում են Իրանը Իրաքին, այնուհետև Սիրիային և Լիբանանին, Թեհրանի կապը Լիբանանի հետ կկտրվի։
Արդյունքում կվնասվեն Իրանը Սիրիային և Լիբանանին կապող տնտեսական միջանցքները։ Իրանը նպատակ ուներ իր հարավային նավահանգիստներից դեպի Իրաք, ապա՝ Լաթաքիա նավահանգիստ տրանցիկ միջանցք ստեղծել, սակայն Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո, դրա հավանականությունը նվազում է։
Սիրիայում Թուրքիայի ռազմական գորոծղությունների մյուս պատճառը Ռուսաստանից զիջումներ ստանալն է Կովկասի և Իրանի հարցում: Այս իրադարձությունների հետևանքով վտանգված է նաև Ռուսաստանի մուտքը Սև ծով։ Իսկ Թուրքիան, Գազայում հնարավոր զինադադարից հետո, կարող է կարգավորել հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ։
Հեղինակ՝ Էհսան Մովահեդյան, կովկասագետ
Աղբյուր՝ «Համշահրի» օրսթերթ