Անկարայում կայացել է ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i227136-Անկարայում_կայացել_է_ադրբեջանա_թուրքական_բարձր_մակարդակի_ռազմական_երկխոսության_հանդիպումը
Անկարայում կայացել է ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 16-րդ հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2024 14:47 Asia/Tehran
  • Անկարայում կայացել է ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության հանդիպումը

Անկարայում կայացել է ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 16-րդ հանդիպումը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գուրաքի հետ։

«Հանդիպումների ժամանակ հատկապես նշվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների դրական ազդեցությունը երկկողմ ռազմական համագործակցության վրա, և վստահություն է հայտնվել, որ երկկողմ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ։ Այցի ընթացքում ծավալուն քննարկումներ են ծավալվել մեր երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների և ուղղությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Այնուհետև պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է բարձր մակարդակի Ռազմական երկխոսության հանդիպման բացման արարողությունը, տեղի են ունեցել աշխատանքային ենթախմբերի հանդիպումներ»,- մեջբերում է լրատվամիջոցը։

news.am