ԲՐԻԿՍ–ն իր մակարդակով մոտենում է G20-ի ձևաչափին. Բրազիլիայի արտգործնախարար
(last modified Fri, 20 Dec 2024 14:31:12 GMT )
Դեկտեմբեր 20, 2024 18:01 Asia/Tehran
  • ԲՐԻԿՍ–ն իր մակարդակով մոտենում է G20-ի ձևաչափին. Բրազիլիայի արտգործնախարար

ԲՐԻԿՍ–ն իր մակարդակով մոտենում է G20-ի ձևաչափին։ Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրան այդ մասին ասել է «Estado de Minas»–ի հետ զրույցում։

«Հունվարի 1-ից մենք նախագահելու ենք ԲՐԻԿՍ–ում, մենք նաև հանդիպումներ կունենանք նախարարների մակարդակով։ ԲՐԻԿՍ–ի աշխարհագրությունն ընդլայնվել է, կազմակերպությունը գրեթե մոտենում է G20-ին»,- ասել է Բրազիլիայի արտգործնախարարը:

ԲՐԻԿՍ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, իսկ 2011 թվականին միացավ Հարավային Աֆրիկան: Այս տարվա սկզբին դաշինքին միացան Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։

arm.sputniknews