Մոսկվան և Բաքուն համաձայնագիր են ստորագրել Հյուսիս-հարավ միջանցքով բեռնափոխադրումների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i227268-Մոսկվան_և_Բաքուն_համաձայնագիր_են_ստորագրել_Հյուսիս_հարավ_միջանցքով_բեռնափոխադրումների_վերաբերյալ
Մոսկվան և Բաքուն համաձայնագիր են ստորագրել Հյուսիս-հարավ միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2024 16:02 Asia/Tehran
  • Մոսկվան և Բաքուն համաձայնագիր են ստորագրել Հյուսիս-հարավ միջանցքով բեռնափոխադրումների վերաբերյալ

Մոսկվան և Բաքուն համաձայնագիր են ստորագրել Հյուսիս-հարավ միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների վերաբերյալ։

Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ և Ադրբեջանի տրանսպորտի նախարարներ Ռոման Ստարովոյտովը և Ռաշադ Նաբիևը։ Ներկա է եղել նաև ՌԴ կառավարության փոխնախագահ Վիտալի Սավելևը։

ՌԴ–ն ու Ադրբեջանը կապահովեն բեռների ազատ տեղաշարժը տարանցիկ բեռնափոխադրումների ժամանակ, հայտնում է APA-ն։

Հյուսի–հարավի արևմտյան երթուղին անցնում է ՌԴ երկաթուղային կայարաններով, հատում է Ադրբեջանի հետ սահմանը Յալամ և Աստարա կայարանում և Իրանի հետ սահմանը՝ Աստարա կայարանում, և հակառակ ուղղությամբ։

Փաստաթղթով նաև հաստատվում է բեռների երաշխավորված ծավալը, որը պետք է ամեն տարի փոխադրվի ՌԴ–ից Ադրբեջան՝ երկաթուղային ենթակառուցվածքների նորացումից հետո։

Նշվում է, որ համաձայնագրի նպատակն է «տրանսպորտային կապերի արդյունավետության բարձրացումը և Հյուսիս–հարավ արևմտյան երթուղու ներուժի ավելացումը։

Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Բաքվի հետ փոխադրումներին Հյուսիս–հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով։ Կարգադրությունը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

panarmenian.net