Իրանը լուրջ է տրամադրված հարևանների հետ հարաբերությունները զարգացնելու իր որոշման հարցում
Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է. «Իսլամական Հանրապետությունը լրջորեն է վերաբերվում հարևանների հետ հարաբերությունները զարգացնելու իր որոշմանը»:
Հղում անելով ԻՍՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Իրանի խորհրդարանում Իրան- ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի մասին օրինագծի հաստատումից հետո, Քազեմ Ջալալին X-ի իր էջում գրել է. «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմամբ, շուտով ականատես կլինենք կողմերի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը»։
Համաձայնագրի ստորագրմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրներ Իրանի արտահանած և անդամ երկրներից Իրան արտահանված ապրանքների շուրջ 87 տոկոսի համար սահմանվում է0 տոկոս մաքսատուրք։
ԵԱՏՄ-ն միջկառավարական տնտեսական միություն է, որը ներառում է Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Հայաստանը։ Միության դիտորդ անդամներն են Ուզբեկստանը, Մոլդովան և Կուբան։ Միությունը հիմնվել է 2014 թ.։