ՆԱՏՕ-ի համար խաղալուց մինչև կրակի հետ խաղալը. Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունը
Foreign Policy-ին գրում է, որ աջակցելով Սիրիայում զինված ընդդիմությանը՝ թուրքական կառավարությունն իրեն դրել է մի իրավիճակում, որը դուրս է իր հնարավորություններից և կարող է հանգեցնել տարածաշրջանային լարվածության սրման և Թուրքիա-ԱՄՆ հակամարտության։
Շատ փորձագետների կարծիքով՝ Թուրքիան Սիրիայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բացահայտ խաղաքարն է։ Սակայն որոշ շրջանակներ, ընդունելով այս կարծիքը, միևնույն ժամանակ նշում են, որ Թուրքիան իրականացնում է նաև կամայական քայլեր։
Foreign Policy ամսագրում հրապարակված հոդվածում, որի հեղինակն է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի վերլուծական կենտրոնի Թուրքիայի հարցերով ավագ գիտաշխատող Սինան Սիդին, անդրադարձել է թուրքական կառավարության աջակցությանը Սիրիայում վերահսկողության հաստատած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորմանը։
Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ հոդվածում Սդիին անդրադարձել է զարգացումների արագ ընթացքին, նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես թե նպատակ ունի որոշել Սիրիայի քաղաքական ապագան։
Վերջերս ԱՄՆ-ում գործող «1945» վերլուծական կենտրոնում հրապարակած հոդվածում, վերլուծաբանը նշել էր, որ նույնիսկ «կրակի հետ խաղալ» արտահայտությունը բավարար չէ Սիրիայում Էրդողանի գործողությունները նկարագրելու համար, և այդ գործողությունները պետք է խորապես մտահոգեն Դոնալդ Թրամփի վարչակազմին, քանի որ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, Թուրքիան կներկայացնի որպես Սիրիայի խնդիրների լուծման մաս, ինչը կարող է սրել տարածաշրջանում անկայունությունը։
Թուրքիան աջակցում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորմանը
Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիան կարծես թե «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ին պատարստում է Սիրիայում իշխանության գալու համար։ Անկարան խմբավորմանը ներկայացնում է որպես մի կազմակերպություն, որը կարող է ձևավորել կառավարություն, ընդունել օրենքներ և ծառայել սիրիացիներին։ Ահա թե ինչու Անկարան, որպես ՆԱՏՕ-ի կոալիցիայի անդամ, առաջարկել է զենքով աջակցություն տրամադրել «Հայաթ Թահրիր ալ-Շամին»։
Ըստ այս վերլուծաբանի՝ Էրդողանը ցանկանում է վերահսկել «Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիին և խմբավորման քաղաքականությունը տանել իր շահերի ուղղությամբ, որպեսզի հասնի իր վերջնական նպատակին՝ Սիրիայի քրդական ինքնավար շրջանի ոչնչացմանը։
Այդ շրջանը գտնվում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի»՝ SDF-ի վերահհսկողության տակ։ Խմբավորումը, որն աջակցում է ԱՄՆ-ին, Անկարան համարում է լուրջ սպառնալիք իր համար։
Ներքին նպատակներ
Սինան Սիդին ասում է, որ քրդերի վրա ճնշումը մեծացնելով, Էրդողանն իրականում փորձում է Թուրքիայի քաղաքացիների ուշադրությունը շեղել իր կառավարության տնտեսական ձախողումներից։
Տարբեր զեկույցների համաձայն՝ Թուրքիան Սիրիայում ունի 16-18 հազար զինվոր և իր զինված ուժերը մոբիլիզացնում է Քոբանիի (Այն ալ-Արաբ) մոտակայքում գտնվող սահմանի երկայնքով, որպեսզի վերացնի այդ շրջաններում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողությունը:Հոդվածի վերջում նա անդրադառնում է Էրդողանի ինքնավստահությանը նշելով, որ նրա ագրեսիվ ռազմավարությունը մեծ ռիսկեր է պարունակում և վտանգավոր է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Սդին հավելում է, որ այդ ռիսկերի անտեսումը կարող է հանգեցնել երկարաժամկետ հետևանքների, որոնք անդառնալի կլինեն: