«Զանգեզուրի միջանցքն» այլընտրանքային երթուղի և թողունակություն կապահովվի. Թուրքիայի տրանսպորտի նախարար
https://parstoday.ir/hy/news/world-i227344-Զանգեզուրի_միջանցքն_այլընտրանքային_երթուղի_և_թողունակություն_կապահովվի._Թուրքիայի_տրանսպորտի_նախարար
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» այլընտրանքային երթուղի և թողունակություն կապահովի, գրում է թուրքական Anadolu գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2024 04:10 Asia/Tehran
  • «Զանգեզուրի միջանցքն» այլընտրանքային երթուղի և թողունակություն կապահովվի. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» այլընտրանքային երթուղի և թողունակություն կապահովի, գրում է թուրքական Anadolu գործակալությունը:

«Մեր ներկայիս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային կապը որոշակի թողունակություն ունի։ Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը մի գիծ է, որը միաժամանակ Վրաստանի տարածքով Սև ծովի նավահանգիստների հետ կապ է ապահովում։ Բայց բեռները կարող են նաև ուղիղ գծով փոխադրվել: Մենք ելնում ենք նրանից, որ պետք է այլընտրանք լինի՝ գիծ, որը սկսվում է Կարսից և հասնում Իգդիր-Դիլուջու, այնտեղից էլ՝ Նախիջևան։

Դա կազմում է 43 կիլոմետր Հայաստանով, 61 կիլոմետր՝ Իրանի տարածքով։ Այնուհետև գիծն անցնում է Ադրբեջանից դեպի Հեռավոր Արևելք Կասպից ծովով: Այս նախագծի վրա աշխատանքներն առաջիկա ամիսներին կմեկնարկեն։ Նախիջևանում գոյություն ունի երկաթուղային գիծ, ​​այն կվերանորոգվի։ Այս գիծը այլընտրանքային երթուղու ստեղծմամբ լրացուցիչ թողունակություն կապահովի»,-հայտարարել է Ուրալօղլուն։