ԱՄՆ-ն Աֆրիկայում կենսաբանական գործունեություն է իրականացնում
ՌԴ ԶՈՒ կենսաբանական, քիմիական և ճառագայթային պաշտպանության վարչության պետի տեղակալը նշել է, որ ԱՄՆ-ն Աֆրիկայում կենսաբանական գործունեություն է իրականացնում։
Հղում անելով ԻՍՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ ԶՈւ կենսաբանական, քիմիական և ճառագայթային պաշտպանության վարչության պետի տեղակալն ասել է. «Միացյալ Նահանգներն իր ռազմածովային ուժերի ռազմական բժշկական կենտրոնը տեղակայել է Ջիբութիում և Գանայում»:
Ավելի վաղ, Ռուսաստանի կենսաբանական, քիմիական և ճառագայթային պաշտպանության ուժերի նախկին հրամանատար Իգոր Կիրիլովը, ով վերջերս սպանվեց, հայտարարել էր, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրեց ԱՄՆ կենսաբանական պատերազմի ծրագրերն Ուկրաինայում, Պենտագոնը ստիպված էր իր հետազոտություններն անցկացնել այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Աֆրիկայում։
Նշելով, որ Պենտագոնն այս պահին հետաքքրված է Աֆրիկայով, Կիրիլովը հավելել էր, որ ԱՄՆ ՊՆ կապալառուները ներկա են աֆրիկյան շատ երկրներում, այդ թվում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Սիերա Լեոնեում, Կամերունում, Ուգանդայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
Նա հավելել էր, որ 2023 թվականի հոկտեմբերին ԱՄՆ բանակի վարակիչ հիվանդությունների բժշկական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները Քենիայի տաք և չոր շրջաններում առնետներից վերացվա հանտավիրուսի նմուշների լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել։
Մեկ տարի առաջ ԱՄՆ բանակի կենսաբանները հետազոտություն են անցկացրել բնիկների վրա վրա մալարիայի դեմ դեղամիջոցների ազդեցության վերաբերյալ: