Պայթյուն Թրամփի հյուրանոցի դիմաց
https://parstoday.ir/hy/news/world-i227658-Պայթյուն_Թրամփի_հյուրանոցի_դիմաց
Լաս Վեգասում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հյուրանոցի դիմաց տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2025 08:03 Asia/Tehran
  • Պայթյուն Թրամփի հյուրանոցի դիմաց

Լաս Վեգասում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հյուրանոցի դիմաց տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Նևադա նահանգի Լաս Վեգասի ոստիկանությունը և հրշեջները հայտարարել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է նաև մեքենայի վարորդը։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ պայթյունի պատճառները դեռևս անհայտ են, սակայն միջադեպը հետաքննվում է որպես «հնարավոր ահաբեկչություն»։

Ավելի վաղ, ամերիկացի նախկին զինվորը բեռնատարով մտել էր Լուիզիանայի Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ և կրակ բացել։

Հրաձգության հետևանքով զոհվել էր 15 մարդ,  տասնյակ ուրիշներ վիրավորվել էին։ Ամանորին նախորդող վերջին օրերին ԱՄՆ-ում արյունալի միջադեպերի թիվն աճել է։