Մեկնաբանություն - Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների Սիրիա այցի պատճառը
(last modified Fri, 03 Jan 2025 13:24:03 GMT )
Հունվար 03, 2025 16:54 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների Սիրիա այցի պատճառը

Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից մոտ մեկ ամիս անց, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները ժամանել են Դամասկոս՝ հանդիպելու երկրի նոր ղեկավարների հետ։

Ասադից հետո սա արտասահմանցի պաշտոնյաների ամենաբարձր մակարդակի այցն է Սիրիա։ Նախքան այս, ԱՄՆ պատվիրակության հետ միասին, Սիրիա էին մեկնել Ֆրանսիայի ու Գերմանիայի դիվանագիտական պատվիրակությունները։  

Սիրիայում զարգացումների տեմպերն այնպիսին են, որ եվրոպական երկրները՝ Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավորությամբ, փորձում են Ասադից հետո դերակատարություն ունենալ այդ երկրում և 13 տարի անց ապահովել իրենց շահերը։ 

Հատկանշական է, որ այս այցերն ու հանդօիպումները տեղի են ունենում մի իրավիճակում, երբ Սիրիայի նոր կառավարիչ Մոհամմադ ալ-Ջոլանին դեռևս գտնվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի ահաբեկչական ցուցակներում։
Փաստորեն, Ժան-Նոել Բարոն և Աննալենա Բերբոքը ահաբեկչի հետ բանակցել են Սիրիայի ապագայի շուրջ։ Բերբոքը հանդիպման կապակցությամբ ասել է․ «Գերմանիան հետապնդում է նույն նպատակը, որին ձգտում են միլիոնավոր սիրիացիներ։ Սիրիան պետք է կրկին դառնա միջազգային հանրության հարգված անդամ»։

13 տարի առաջ, եվրոպական երկրները՝ Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավորությամբ, աջակցում էին ահաբեկչական և թաքֆիրական խմբավորումներին՝ միաժամանակ հայտարարելով, թե աջակցում են Սիրիայի ժողովրդին։ Այդ ժամանակ ԻԼԻՊ-ն ու մյուս թաքֆիրական խմբավորումները, ինչպիսին է «Հայաթ Թահրիր ալ-Շամը», ձգտում էին ստեղծել  պետություն՝ հիմնված թաքֆիրական գաղափարների և իսլամի մասին սխալ պատկերացումների վրա:

Այդ ժամանակ եվրոպացիներն աջակցում էին թաքֆիրական խմբավորումներին՝ Թուրքիայի միջոցով Սիրիա հասնելու համար։ Այն եվրոպացիները, որոնք ԻԼԻՊ-ի և այլ թաքֆիրական ու ահաբեկչական խմբավորումների անդամ էին, չէին կարողանա Սիրիա մեկնել առանց եվրոպական կառավարությունների օգնության: Հատկապես, որ այդ նրանց մեծ մասը գտնվում էր եվրոպական անվտանգության ծառայությունների հսկողության տակ։

Սակայն ահաբեկիչների հետ հարաբերությունների հետևանքով եվրոպացիները լուրջ վնասներ են կրել։ Բայց Եվրոպական երկրների կառավարություններն ահաբեկչական գործողություններն օգտագործել են որպես Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում միջամտությունների պատրվակ:

ԻԼԻՊ-ի ու այլ թաքֆիրական ու ահաբեկչական խմբավորումների դաժան հանցագործությունների բացահայտումից հետո սիրիական հասարակության մեջ Դիմադրության առանցքի օգնությամբ ձևավորվեց միասնություն և համախմբվածություն։ Արդյունքում, իրանցի խորհրդականների, հատկապես գեներալ Սոլեյմանիի օգնությամբ, ԻԼԻՊ-ն ու «Թահրիր ալ-Շամը» պարտվեցին։

Իրականում Սիրիայում Արևմուտքի նպատակը համապարփակ ազգային կառավարության ձևավորումը չէ։ Եվրոպացիներին պետք է Սիրիա, որը վտանգ չի ներկայացնում Սիոնիստական ռեժիմի համար և գտնվում է Արևմուտքի ազդեցության տակ գտնվող երկրների համակարգում։ Նրանց համար կառավարման նշանակություն չունի, չնայած ձևացնում են որ կարևորում են ժողովրդավարական համակարգը։ Եթե դա այդպես չլիներ, նրանք չէին պահանջի, որ խմբավորումն ու նրա ղեկավարը, որը դեռ ահաբեկչական խմբավորումների ցուցակում է, պաշտպանեն կանանց ու փոքրամասնությունների իրավունքները։