Հայաստանն ու Հնդկաստանը ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր են պատրաստում
https://parstoday.ir/hy/news/world-i239038-Հայաստանն_ու_Հնդկաստանը_ավտոմոբիլային_փոխադրումների_մասին_համաձայնագիր_են_պատրաստում
Հայաստանն ու Հնդկաստանը մշակում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիրը։ Այս մասին ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման՝ հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2025 06:00 Asia/Tehran
  • Հայաստանն ու Հնդկաստանը ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր են պատրաստում

Հայաստանն ու Հնդկաստանը մշակում են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիրը։ Այս մասին ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման՝ հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Գերատեսչությունում հստակեցրել են, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցության զարգացմանը։

«ՀՀ ՏԿԵ նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի նախագիծը, որն ուղարկվել է հնդկական կողմին փոխհամաձայնեցման»,- հայտնել են գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ նմանատիպ համաձայնագիր Հայաստանը նախատեսում է ստորագրել Չինաստանի հետ։

Sputnik.