Ադրբեջանցի պատգամավոր. Արևմուտքը Երևանի փոխարեն նախընտրում է Բաքվին մոտ լինելը
https://parstoday.ir/hy/news/world-i228636-Ադրբեջանցի_պատգամավոր._Արևմուտքը_Երևանի_փոխարեն_նախընտրում_է_Բաքվին_մոտ_լինելը
Ադրբեջանցի պատգամավորն ասում է, որ Արևմուտքը Երևանի փոխարեն նախընտրում է Բաքվին մոտ լինելը, քանի որ Ադրբեջանն Իսրայելի ռազմավարական գործընկերն ու էներգետիկ անվտանգությունն ապահովողն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2025 06:51 Asia/Tehran
  • Ադրբեջանցի պատգամավոր. Արևմուտքը Երևանի փոխարեն նախընտրում է Բաքվին մոտ լինելը

Ադրբեջանցի պատգամավորն ասում է, որ Արևմուտքը Երևանի փոխարեն նախընտրում է Բաքվին մոտ լինելը, քանի որ Ադրբեջանն Իսրայելի ռազմավարական գործընկերն ու էներգետիկ անվտանգությունն ապահովողն է։

«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ Ռասիմ Մուսաբկովը հայտարարել է, որ Հայաստանն ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն չէ և չի կարելի ակնկալել, որ այդ երկրի համար մեծ ծրագրեր կմշակվեն։ 
Անդրադառնալով տարբեր երկրներին ԱՄՆ-ի ֆինանսական օգնությանը, նա նշել է․ «Կոնգրեսի և ԱՄՆ Պետդեպարտամենտի հայ լոբբիստները կփորձեն ապահովել, որ Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը մնա ներկայիս մակարդակի վրա. Բայց այս օգնությունը տարեկան 100 միլիոն դոլար էլ չի կազմում։ Իսկ օրինակ Ուկրաինային տրամադրվում է մի քանի տասնյակ միլարդ դոլարի օգնություն, Իսրայելին՝ 3-ից 4 միլիարդի, Եգիպտոսին՝ մի քանի միլիարդ դոլարի օգնություն։ Հետևաբար, Հայաստանն այլ երկրների համեմատ շատ ավելի քիչ կարևոր դիրք ունի ԱՄՆ-ի համար»։ 
Անդրադառնալով Եվրամիությանը մերձենալու Հայաստանի ջանքերին՝ նա հավելել է. «Չնայած Եվրոպայի հետ համագործակցելու ցանկությանը, Հայաստանն ունի բազմաթիվ կառուցվածքային խնդիրներ։ Ենթակառուցվածքների մեծ մասը դեռևս կախված են Ռուսաստանից: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նույնպես խոչընդոտ է Եվրամիության հետ մերձեցման համար»։
Մուսաբկովը նշել է, որ Եվրամիության հետ ընդհանուր սահմանի բացակայությունը և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի անկարողությունը նույնպես մեծ մարտահրավերներ են ստեղծել երկրի համար։
Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-իի առաջնահերթություններին, Մուսաբկովն ասել է. «Հայաստանի համեմատ Ադրբեջանը շատ ավելի կարևոր տեղ ունի ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ։ Ադրբեջանն առանցքային դեր է խաղում Արևմուտքի համար՝ որպես Իսրայելի ռազմավարական գործընկեր և էներգետիկ անվտանգության ապահովող։ Իսկ եվրոպական երկրները, ինչպիսիք են Հունգարիան և Իտալիան, որոնք սերտ հարաբերություններ ունեն Թրամփի հետ, Ադրբեջանի հիմնական գործընկերներն են։ Մյուս կողմից՝ Թրամփը շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչը ձեռնտու է Ադրբեջանին»։
Ադրբեջանցի պատգամավորի խոսքով․ «Ադրբեջանը տարածաշրջանում կարևոր դեր ունի՝ Իրանի հետ սահմանի և Կենտրոնական Ասիայի հետ տարանցիկ կապերի պատճառով։ Հետրաբար, ԱՄՆ-ը չի կարող հասնել տարածաշրջանում իր նպատակներին առանց Ադրբեջանի հետ համագործակցության»։
Նա հավելել է․ «Չնայած հայկական լոբբին ԱՄՆ-մ ավելի ուժեղ է, սակայն Ադրբեջանի ռազմավարական դիրքը և աշխարհաքաղաքական նշանակությունը համեմատելի չեն Հայաստանի հետ։ Հետևաբար, Ադրբեջանն ավելի կարևոր դեր կունենա ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ»։