Մեկնաբանություն  - Դիտորդի կարգավիճակով Իրանի առաջին մասնակցությունը ԵԱՏՄ նիստին
https://parstoday.ir/hy/news/world-i228696-Մեկնաբանություն_Դիտորդի_կարգավիճակով_Իրանի_առաջին_մասնակցությունը_ԵԱՏՄ_նիստին
ԵԱՏՄ-ին որպես  դիտորդ անդամ Իրանի միանալու շնորհիվ, նախադրյալներ են ստեղծվում առևտրային հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար, ինչը կողմերի համար կապահովի փոխշահավետ արդյունքներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2025 13:08 Asia/Tehran
  • Մեկնաբանություն  - Դիտորդի կարգավիճակով Իրանի  առաջին մասնակցությունը ԵԱՏՄ նիստին

ԵԱՏՄ-ին որպես  դիտորդ անդամ Իրանի միանալու շնորհիվ, նախադրյալներ են ստեղծվում առևտրային հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար, ինչը կողմերի համար կապահովի փոխշահավետ արդյունքներ։

 
Հինգշաբթի՝ 2025թ․ հունվարի 30-ին ԻԻՀ  նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, Ղազախստանի վարչապետի հրավերով, մեկնել է այդ երկիր՝ մասնակցելու ԵԱՏՄ միության միջկառավարական խորհրդի նիստին և Ալմաթի 2025 թվային ֆորումին։
Մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցում, Արեֆը նշել է. «ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները բոլոր հարևան երկրների, ինչպես նաև Ասիայի և Եվրասիայի հետ, որոնք գտնվում են Իրանի ընդհանուր քաղաքակրթական ոլորտում և որտեղ առկա են համագործակցության բազմաթիվ ոլորտներ»։

Նշելով, որ բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնումն այցի ամենակարևոր նպատակներից է, ԻԻՀ առաջին փոխնախագահը հավելել է. «Անցած տարի հոկտեմբերին   Հայաստանում կայացած ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովի շրջանակներում   հաստատվել է դիտորդի կարգավիճակով միությանն Իրանի անդամակցությունը։ Այն հաստատել են նաև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները»։
ԵԱՏՄ վարչապետների նիստին և Ալմաթիի թվային ֆորումին մասնակցելուց բացի, Արեֆը կհանդիպի նաև Ղազախստանի և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իրանական պատվիրակության մասնակցությունն Ալմաթիի թվային ֆորումին, հիանալի հնարավորություն է արհեստական բանականության, թվային տնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկրի ներուժը, ծրագրերը և գործողությունները ներկայացնելու համար։ Սա, ԵԱՏՄ դիտորդ անդամ ընտրվելուց հետո, Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին մասնակցությունն է միության նիստին։ Այցի ընթացքում նախատեսված են քննարկումներ  տարբեր երկրների հետ, հատկապես Իրանի մասնավոր հատվածի և հարևան երկրների ու տարածաշրջանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության մակարդակը  բարձրացնելու ուղղությամբ։  
ԵԱՏՄ-ն կարևոր նշանակություն ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։ Միությունն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար, բացի այդ, ոկղմերի միջև առկա են նաև տնտեսական, մշակութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ընդհանրություններ։
ԵԱՏՄ-ի հետ պայմանագիրը և համագործակցությունը, տարածաշրջանային տնտեսական միության հետ համաձայնության հասնելու Իրանի կարևորագույն և լուրջ փորձերից է և համարվում է Իրանի ամենահամապարփակ առևտրային համաձայնագրերից մեկը: Իրանը տնտեսական փոխանակումներ ունի ԵԱՏՄ 5 անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ։  
ԵԱՏՄ-ն միջկառավարական տնտեսական միություն է, որը ներառում է Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Հայաստանը։ 
Իրանին որպես ԵԱՏՄ դիտորդ անդամ ընդունելը երկու կողմերի համար էլ ունի ռազմավարական օգուտներ։ Այդ հանգամանքը մի կողմից ամրապնդում է կազմակերպության դիրքերը նոր գլոբալ և բազմաբևեռ համակարգում, իսկ մյուս կողմից ապահովում է աշխարհաքաղաքական ազդեցություն և էներգետիկ անվտանգություն։ Որովհետև Իրանի և Եվրասիական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի գործադրմամբ, այս տարածաշրջան արտահանման մաքսատուրքերի մոտ 87 տոկոսը կզրոյանա։ Իրանն առանց մաքսատուրքի ԵԱՏՄ կարտահանի շուրջ 502 անուն ապրանք, ինչը կնապստի երկկողմ առևտրի ընդլայնմանը։ 
Միևնույն ժամանակ, ավելի քան 80 միլիոն բնակչություն ունեցող Իրանը գրավիչ շուկա է համարվում  ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների և ծառայությունների համար։ Բացի այդ, Իրանը կարող է կամուրջ հանդիսանալ դեպի Արևմտյան և Հարավային Ասիայի շուկաներ։
Տրանսպորտային նախագծերը, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ միջանցքը և Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը, կարող են էական դեր խաղալ այդ հարցում: Ընդհանուր առմամբ, Իրանի մուտքը ԵԱՏՄ, դրական հեռանկարներ է խոստանում ինչպես Իրանին, այնպես էլ  միության անդամ երկրներին՝ հնարավորություն ստեղծելով հետագայում մեծացնել փոխադարձ շահերը։