ՌԴ–ի հետ առևտրային կապերն ապահովում են Հայաստանի տնտեսական անվտանգությունը. զեկույց
https://parstoday.ir/hy/news/world-i228752-ՌԴ_ի_հետ_առևտրային_կապերն_ապահովում_են_Հայաստանի_տնտեսական_անվտանգությունը._զեկույց
Ռուսաստանի հետ արտաքին առևտրային կապերն ապահովում են Հայաստանի պարենային, էներգետիկ և տնտեսական անվտանգությունը, ՀՀ տնտեսության մեջ առաջատար ներդրողը ևս շարունակում է մնալ Ռուսաստանը։ Այս մասին հետևում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի «Հայաստանի արտաքին քաղաքականությունը խաչմերուկում. բազմավեկտորության ճգնաժամ» զեկույցից:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 01, 2025 12:16 Asia/Tehran
  • ՌԴ–ի հետ առևտրային կապերն ապահովում են Հայաստանի տնտեսական անվտանգությունը. զեկույց

Ռուսաստանի հետ արտաքին առևտրային կապերն ապահովում են Հայաստանի պարենային, էներգետիկ և տնտեսական անվտանգությունը, ՀՀ տնտեսության մեջ առաջատար ներդրողը ևս շարունակում է մնալ Ռուսաստանը։ Այս մասին հետևում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի «Հայաստանի արտաքին քաղաքականությունը խաչմերուկում. բազմավեկտորության ճգնաժամ» զեկույցից:

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանից ներկրմանը բաժին է ընկնում ցորենի, ցորենի ալյուրի, արևածաղկի ձեթի և այլ հացահատիկային մշակաբույսերի 98%-ը, գյուղատնտեսական բոլոր մթերքների ներմուծման գրեթե 35%-ը և թռչնամսի 39%-ը, գյուղատնտեսության համար նախատեսված պարարտանյութերի ներկրման մոտ 40%-ը։ Այդ կապերի խզումը կարող է հանգեցնել Հայաստանի պարենային անվտանգության համակարգային ապակայունացմանը»,-ասվում է ինստիտուտի կայքում հրապարակված վերլուծական զեկույցում։

Ընդգծվում է նաև, որ Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարումներն ապահովում են Հայաստանի էներգետիկ կարիքների գրեթե 92 տոկոսը և գնաճի ցածր մակարդակ են ձևավորում: Զեկույցից հետևում է, որ այդ մատակարարումներից հրաժարվելը կարող է ազդել երկրի արդյունաբերության բոլոր ճյուղերի մրցունակության վրա և հանգեցնել ՀՆԱ-ի էական անկման։

Նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության առաջատար ներդրողը. երկրում ռուսական ներդրումների կուտակված ծավալը 2024 թվականի հոկտեմբերի դրությամբ կազմում է 4 մլրդ դոլար։ Հայաստանի արտաքին առևտրի աճը հիմնականում տեղի է ունեցել Ռուսաստան և այնտեղից երրորդ երկրներ արտադրանքի վերարտահանման հաշվին։ Ռուսական թանկարժեք մետաղների և քարերի վերարտահանման համակարգում ներառումն ապահովվում է ԵԱՏՄ շրջանակներում առևտրի արտոնյալ ռեժիմով։