Ուկրաինան թույլ է տալիս Ադրբեջանից Եվրոպա գազի տարանցման հնարավորությունը․ Ֆիցո
https://parstoday.ir/hy/news/world-i228770-Ուկրաինան_թույլ_է_տալիս_Ադրբեջանից_Եվրոպա_գազի_տարանցման_հնարավորությունը_Ֆիցո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կսկսի թույլ տալ Ադրբեջանից Ուկրաինա գազի տարանցման հնարավորությունը՝ հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Նրա խոսքերը փոխանցում է taЗ-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2025 14:30 Asia/Tehran
  • Ուկրաինան թույլ է տալիս Ադրբեջանից Եվրոպա գազի տարանցման հնարավորությունը․ Ֆիցո

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կսկսի թույլ տալ Ադրբեջանից Ուկրաինա գազի տարանցման հնարավորությունը՝ հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Նրա խոսքերը փոխանցում է taЗ-ը։

«Ուկրաինայի նախագահ Զելենսկու վրա մեր գործադրած հսկայական ճնշման ներքո Ուկրաինան սկսում է խոսել այն մասին, որ պատրաստ է դիտարկել ադրբեջանական գազի տարանցումն իր տարածքով դեպի Եվրոպա»,- ասել է Ֆիցոն։

Նա հավելել է, որ Եվրոպայի համար լավագույնը կլինի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների վերսկսումը։ «Նախագահ Զելենսկու որոշումը՝ դադարեցնելու այս տարանցումը, աղետալի հետևանքներ ունի, որն արտահայտվում է Եվրոպայում գազի գնի վրա»,- եզրափակել է Սլովակիայի վարչապետը։