Արևմտյան երկրներն ի՞նչ գնով են վառ պահել Ուկրաինայի պատերազմի կրակը
Pars Today - Հունգարիայի վարչապետն ասել է, որ Եվրոպան ձգտում է սաստկացնել պատերազմն Ուկրաինայում:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է. «Եվրոպացիները ձգտում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի Կիևը կարողանա պատերազմում հաղթել Մոսկվային»: Ըստ Pars Today-ի, Վիկտոր Օրբանը հավելել է. -«Բուդապեշտը աջակցում է բանակցությունների միջոցով Ուկրաինայում պատերազմին վերջ դնելուն»:
Մյուս կողմից ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է.«Ռուսաստանի դեմ պատերազմի արդյունքում Ուկրաինան հետ է մղվել 100 տարով, իսկ Ուկրաինայի էներգետիկ համակարգը լրջորեն վնասվել է»։
Ռուբիոն վերջերս հարցազրույցներից մեկում հայտարարել էր. «ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը ինչ-որ կերպ մարդկանց ստիպեց հավատալ, որ Ուկրաինան ոչ միայն կկարողանա հաղթել Ռուսաստանին, այլև կկործանի նրան»: Նա հավելել է. «Արդյունքում Ամերիկան զբաղված է եղել մի փակուղու ֆինանսավորմամբ»։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, ով միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է ուղարկել Ուկրաինա 2022 թվականի փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր, պնդում էր, որ Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու որոշումը կախված է Կիևից:
Դոնալդ Թրամփն իր նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նույնպես պնդում էր, որ շուտով վերջ կդնի պատերազմին, սակայն մինչ այժմ ոչ մի լուծում չի առաջարկել։
Իսկ Բրիտանական The Times թերթը գրել է.- Եվրոպական երկրները դեռևս կոնսենսուսի չեն եկել Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցում, և նրանց տարաձայնությունները շարունակվում են։
The Times-ը, հղում անելով պաշտոնյաներին և դիվանագետներին, գրել է. -Բրիտանիան, Ֆրանսիան և սկանդինավյան երկրները՝ Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան և Շվեդիան, ինչպես նաև Ալանդյան կղզիները, Գրենլանդիան, Սվալբարդը և Ֆարերյան կղզիների ինքնավար տարածքներն աջակցում են Ռուսաստանի հետ հրադադարի դեպքում տասնյակ հազարավոր եվրոպացի զինվորներ Ուկրաինա ուղարկելու ծրագրին, սակայն դրան դեմ են Գերմանիան, Լեհաստանը և Բալթյան երկրները։
Ընդդիմադիրները կարծում են, որ այս ծրագրի իրականացումը կարող է բացասաբար ազդել ՆԱՏՕ-ի ինքնապաշտպանության կարողության վրա:
Այս պլանի իրականացումը պահանջում է նաեւ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունի այն եւ այս կապակցությամբ ապահովի անվտանգության երաշխիքներ ։
The Times-ի թերթի փոխանցմամբ, եթե եվրոպական երկրները համաձայնեն խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա, ապա ԱՄՆ-ն պետք է այդ ուժերին տրամադրի «օդային տարածք» և ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր:
Բրիտանական ռազմական աղբյուրը հայտնել է. -Լոնդոնը պատրաստ է Ուկրաինա ուղարկել 10-25 հազար զինվորականներ, թեև այս ծրագրի իրականացումը հեշտ չի լինի:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս հայտարարեց, որ 200 հազար եվրոպացի խաղաղապահներ կպահանջվեն՝ հրադադարի համաձայնությունից հետո ռուսական հետագա ագրեսիան կանխելու համար։
Քաղաքական փորձագետները կարծում են, որ ՄԱԿ-ի գլխավորությամբ խաղաղապահ ուժեր Ուկրաինա ուղարկելը ավելի խելամիտ ծրագիր է, այս դեպքում մեծ հավանականությամբ Ռուսաստանը կհամաձայնի խաղաղության հաստատմանը: