«Հիջաբի համաշխարհային օր»․ Մուսուլման կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի միջոցառում
Pars Today - 2025 թվականի փետրվարի 1-ը «Հիջաբի համաշխարհային օրվա» 13-րդ տարեդարձն է, որը նշվում է Եվրոպայում և Ամերիկայում իսլամական կազմակերպությունների կողմից՝ նպատակ ունենալով բողոքել մուսուլման կանանց նկատմամբ խտրականության դեմ:
Հիջաբի համաշխարհային օրը միջազգային իրադարձություն է, որը կապված է հասարակության մեջ կանանց հագուկապի ձևի հետ:
Ինչպես նշում է Pars Today-ը, այս օրը մուսուլման ու հիջապ կրող կանայք մասնակցում են հավաքների և կոչ են անում տարբեր դավանանքի տեր ոչ մուսուլման կանանց մեկ օր անցկացնել հիջաբով և կիսվել հիջաբ կրելու իրենց փորձով: Այս օրվա նպատակն է շտկել հիջաբի և մուսուլման կանանց մասին ցանկացած թյուր պատկերացում և աշխարհի կանանց հասցնել այն ուղերձը, որ հիջաբը չի խոչընդոտում հասարակական ակտիվությանը:
Ամերիկայի կրթության ազգային ասոցիացիան կոչ է արել ուսուցիչներին և աշակերտներին մասնակցել այս օրվա միջոցառումներին՝ ի աջակցություն մուսուլման աղջիկների և կանանց, ովքեր խտրականության են ենթարկվում հիջաբ կրելու պատճառով:
Այս օրը նպատակաուղղված ջանքերի մի մասն է՝ պայքարելու նեղմտության, խտրականության և նախապաշարմունքների դեմ, որոնց բախվում են մահմեդական կանայք հիջաբ կրելու պատճառով:
Օրվա կազմակերպիչներն ընդգծել են, որ այս օրը հնարավորություն է ցույց տալու բազմազանության արժեքը և նշելու այն որպես աշխարհը միավորող ուժ։
Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը (CAIR)՝ Միացյալ Նահանգներում մուսուլմանական քաղաքացիական իրավունքների ամենամեծ կազմակերպությունը, այս օրվա մասին հայտարարել է, որ այս տարի Հիջաբի համաշխարհային օրը կնշվի «Հիջաբը ձայն է, որը չի լռի» կարգախոսով՝ արտացոլելու հիջաբ կրող կանանց ուժն ու տոկունությունը մարտահրավերների և կարծրատիպային պատկերացումների դեմ, այնպես որ հիջաբի կարգախոսը ներկայացվի որպես հզորացման, ինքնության, համերաշխության խորհրդանիշ՝ կենտրոնանալով աշպարհում ծածկված ու հիջաբ կրող կանանց ձայների բարձրացման վրա:
Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը, բացատրելով քարոզարշավը, ավելացրեց. «Հիջաբի միջազգային օրը դարձել է իրազեկման հարթակ՝ խթանելու երկխոսությունը և փոխելու սխալ պատկերացումները, քանի որ հիջաբը պարզապես հագուստի կտոր չէ, այլ խորհրդանիշ, որն արտացոլում է դա կրողների հավատալիքներն ու ինքնությունը, որը ձգտում է միասնության, չնայած իր բազմազանությանը»: