ԱՄՆ–ում միգրանտների արտաքսման դեմ բողոքի ալիք է բարձրացել
https://parstoday.ir/hy/news/world-i228848-ԱՄՆ_ում_միգրանտների_արտաքսման_դեմ_բողոքի_ալիք_է_բարձրացել
Անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում: Լոս Անջելեսում տեղի ունեցած ամենազանգվածային ակցիային հազարավոր մարդիկ են մասնակցել։ Տեղեկությունը հայտնում է տեղական KTLA հեռուստաալիքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2025 14:04 Asia/Tehran
  • ԱՄՆ–ում միգրանտների արտաքսման դեմ բողոքի ալիք է բարձրացել

Անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում: Լոս Անջելեսում տեղի ունեցած ամենազանգվածային ակցիային հազարավոր մարդիկ են մասնակցել։ Տեղեկությունը հայտնում է տեղական KTLA հեռուստաալիքը։

«Հազարավոր ցուցարարներ, հանդես գալով նախագահ Դոնալդ Թրամփի` զանգվածային արտաքսման և ներգաղթի քաղաքականության դեմ, կիրակի փակել են փողոցներն ու Լոս Անջելեսի պատմական կենտրոնում գտնվող 101 մայրուղին, միևնույն ժամանակ ավելի փոքրաթիվ ցույցեր են տեղի ունեցել Կալիֆոռնիայի հարավում գտնվող մի քանի քաղաքներում»,- հայտնել է հեռուստաալիքը:

Նշվում է, որ ցուցարարներն աջակցություն են հայտնել ապօրինի ներգաղթյալներին, որոնց կարող են արտաքսել ԱՄՆ-ից՝ երկրի նոր միգրացիոն քաղաքականության պատճառով։ Որոշ ակտիվիստներ Մեքսիկայի դրոշներ են ծածանել։

«Newsweek»–ը հայտնում է, որ ակցիաներ են տեղի ունեցել նաև Արկանզաս, Միսուրի և Ջորջիա նահանգներում, ընդ որում՝ «ամենալարված» բողոքի ակցիաներն անցկացվել են Տեխասում և Կալիֆոռնիայի այլ քաղաքներում:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ այցելել էին երկրի հարավային սահման: Թրամփը Բայդենին մեղադրել էր միգրանտների շրջանում հանցավորության ալիքի մեջ, իսկ պետության գործող ղեկավարը նրան համագործակցության կոչ էր արել։