Ինչու՞ է Չինաստանը բողոք ներկայացնում ԱՄՆ-ին դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում
Շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 10% մաքսատուրք սահմանել ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների համար, և 25% մաքսատուրք՝ կանադական և մեքսիկական ապրանքների համար։
Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ ի պատասխան մաքսային սակագների բարձրացման հետ կապված ԱՄՆ սխալ գործողությունների, Պեկինը բողոք կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և համապատասխան հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը վճռականորեն պաշտպանելու համար։
Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ, Չինաստանի առևտրի նախարարությունը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է այդ երկիրը արձագանքում չինական արտադրանքի վրա 10% մաքսատուրք սահմանելու մասին ԱՄՆ-ի հայտարարությանը, հավելել է, որ Չինաստանը ի պատասխան ԱՄՆ-ի սխալ գործողություններին, բողոք կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և համապատասխան հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը վճռականորեն պաշտպանելու համար:
Չինաստանի առևտրի նախարարությունը նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի միակողմանի սահմանումը լրջորեն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները, ինչը ոչ միայն չի նպաստում սեփական խնդիրների լուծմանը, այլև վնասում է Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև բնականոն տնտեսական և առևտրային համագործակցությանը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտնել է ԱՄՆ-ի կողմից չինական արտադրանքի համար 10% մաքսատուրքի սահմանման վերաբերյալ Պեկինի դժգոհության մասին՝ հայտարարելով, որ նա խիստ դեմ է դրան և վճռականորեն պաշտպանելու է իր օրինական շահերը՝ ձեռնարկելով հակաքայլեր։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ առևտրային և մաքսատուրքերի պատերազմներում հաղթողներ չկան՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի միակողմանի սահմանումը լրջորեն խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները, ինչը ոչ միայն չի լուծում սեփական խնդիրները, այլև օգտակար չէ ոչ՛ երկու կողմերին ո՛չ էլ աշխարհի համար։
«Tax Foundation» ոչ պետական վերլուծական կենտրոնի հետազոտությունը ցույց է տալիս, որ Թրամփի առաջարկած մաքսատուրքերը միայն այս տարի լրացուցիչ 830 դոլար հարկ կպարտադրի յուրաքանչյուր ամերիկյան ընտանիքին: Տնտեսագետները նաև մտահոգված են, որ Թրամփի վարչակազմի կողմից մաքսատուրքերի սահմանումը բացասական հետևանքներ կունենա ԱՄՆ-ի տնտեսության և տնային տնտեսությունների համար։