Վերջին հարցման տվյալներով Z սերունդն ատում է իսրայելական արտադրանքը
Վերջերս անցկացված սոցհարցման տվյալներով՝ իսրայելական արտադրանքը շատ ցածր կարգավիճակ ունի համաշխարհային շուկաներում:
Սիոնիստական Globus կայքը գրում է, որ ներքին ապրանքանիշների անվանակարգում ռեժիմի արտադրանքը վերջին տեղում է։
Հղում անելով «Մեհր» գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ վերջին ամիսներին 20 երկրներում 40 հազար մարդկանց շրջանում անցկացվել է հարցում՝ բրենդի հզորության վեց ցուցանիշների վերաբերյալ, ինչպիսիք են քաղաքականությունը, մշակույթը, մարդիկ, արտահանումը, ներգաղթը և զբոսաշրջությունը։
Ըստ Al-Mayadeen-ի՝ հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նոր սերունդը (Z սերունդը) կտրականապես դեմ է Սիոնիստական ռեժիմին և ռեժիմին տալիս է ամենացածր գնահատականը բոլոր ոլորտներում:
Զեկույցում նշվում է, որ իսրայելական ապրանքների նկատմամբ դե ֆակտո էմբարգո է կիրառվում, ինչը վտանգել է Թել Ավիվից ապրանքների արտահանման գործընթացը։ Այն ապրանքները, որոնք կրում են օկուպացված տարածքներում արտադրված լինելու նշանը, ընդունված չեն նոր սերնդի կողմից։
Israel Brands Company-ի հիմնադիր Մոտի Շարաֆը, ով աշխատում է իսրայելական ապրանքանիշների համաշխարհային տարածման ուղղությամբ, խոստովանել է, որ իսրայելական ապրանքանիշները Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր շատ վատ վիճակում են: