Չինական BYD-ը նախատեսում է Ադրբեջանում էլեկտրական ավտոբուսներ արտադրել
https://parstoday.ir/hy/news/world-i228952-Չինական_byd_ը_նախատեսում_է_Ադրբեջանում_էլեկտրական_ավտոբուսներ_արտադրել
Այս տարի չինական BYD ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում էլեկտրական ավտոբուսների արտադրության ձեռնարկություն հիմնել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2025 09:20 Asia/Tehran
  • Չինական BYD-ը նախատեսում է Ադրբեջանում էլեկտրական ավտոբուսներ արտադրել

Այս տարի չինական BYD ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում էլեկտրական ավտոբուսների արտադրության ձեռնարկություն հիմնել։

AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի Տնտեսական գոտիների զարգացման գործակալության խորհրդի նախագահ Սեյմուր Ադիգոզալովը։

«Ընկերության գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն արդեն ստեղծվել են, և մոտ ապագայում նախատեսվում է սկսել հոսքագծի կառուցման աշխատանքները։ Նախագծում ներդրումների ծավալը գերազանցում է 29 մլն մանաթը»,- նշել է նա

tert.am