Հաճախորդ, մրցակից կամ թշնամի․ Ինչպիսի՞ն է Թրամփի մաֆիոզ դիվանագիտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i228996-Հաճախորդ_մրցակից_կամ_թշնամի_Ինչպիսի_ն_է_Թրամփի_մաֆիոզ_դիվանագիտությունը
Pars Today - Անգլիական The Guardian պարբերականն, անդրադառնալով Թրամփի արտաքին քաղաքականությանը, նշել է, որ ԱՄՆ նախագահը մաֆիոզ դիվանագիտություն է վարում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2025 14:37 Asia/Tehran
  • Հաճախորդ, մրցակից կամ թշնամի․ Ինչպիսի՞ն է Թրամփի մաֆիոզ դիվանագիտությունը
    Հաճախորդ, մրցակից կամ թշնամի․ Ինչպիսի՞ն է Թրամփի մաֆիոզ դիվանագիտությունը

Pars Today - Անգլիական The Guardian պարբերականն, անդրադառնալով Թրամփի արտաքին քաղաքականությանը, նշել է, որ ԱՄՆ նախագահը մաֆիոզ դիվանագիտություն է վարում։

The Guardian-ը «Մտահոգիչ նոր կարգ է ձևավորվում» վերնագրով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության մասին մի հոդվածում գրել է․-Ամերիկայի նախկին դաշնակիցները չպետք է նորմալացնեն կամ օրինականացնեն Թրամփի անօրինականության հայեցակարգը միջազգային գործարքներում: Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով ISNA-ին, այս հոդվածում, անդրադառնալով Գազայի դեմ Թրամփի սադրիչ հայտարարություններին ու պաղեստինցիներին իրենց պապենական հողերից տեղահանելու սպառնալիքներին, հեղինակը նշում է.«Դոնալդ Թրամփի այն գաղափարի մասին, որ Գազայի հատվածը պետք է լինի ամերիկյան վերահսկողության տակ, չի համապատասխանում միջազգային հարաբերությունների ընդունված կանոններին և սովորույթներին։ Սակայն Սպիտակ տան ներկայիս վարչակազմը հակասում է ավանդական մեթոդներին և մտադիր է հիմնովին փոխել աշխարհը՝ անհնար դարձնելով վերադառնալ Թրամփին նախորդած կարգին»:

Բրիտանական այս հրատարակությունը կարծում է, որ 2,2 միլիոն պաղեստինցիներին հարևան արաբական երկրներ բռնի տեղափոխելու Թրամփի պահանջը հանցագործության և էթնիկ զտումների հստակ հաստատում է:

Ըստ Guardian-ի.«ԱՄՆ-ի օկուպացիայից հետո Գազան «միջերկրածովյան հանգստավայր» դարձնելու գաղափարը, թեև անհանգստացնող է, զավեշտորեն հեռու է իրականությունից: Թրամփն աշխարհի ամենաբարդ շրջաններից մեկի սրտում գտնվող պատերազմական շրջանին վերաբերվում է որպես Մանհեթենում լքված կալվածքի: Նա խաղում է միլիոնավոր մարդկանց կյանքի հետ կոռումպացված գործչի լեզվով և մաֆիայի ղեկավարի մեթոդներով ու բարքերով»:

The Guardian-ն ընդգծում է, որ նման մոտեցումը կավելացնի անհարկի անկայունությունն այն ժամանակ, երբ Գազայում փխրուն հրադադարը պահպանելու համար անհրաժեշտ է բոլորովին այլ մոտեցում: Արևմտյան Ասիայի տարածաշրջանի բոլոր կառավարությունները, բացառությամբ օկուպացված տարածքներում Բենիամին Նեթանյահուի ծայրահեղական կոալիցիայի, Թրամփի միջամտությունը համարում են վտանգավոր և կործանարար։

The Guardian-ը գրում է.«Այս տեսակետն առկա է նաև Ամերիկայի եվրոպական դաշնակիցների շրջանում՝ այն նույն երկրները, որոնք մինչև մի քանի շաբաթ առաջ իրենց համարում էին Ամերիկայի անկախ դաշնակիցները, այսօր հասկացել են, որ նման հայեցակարգ գոյություն չունի ամերիկյան նախագահի մտքում։ Նա ճանաչում է ընդամենը երեք կատեգորիա. Հաճախորդներ, մրցակիցներ և թշնամիներ: Այս կատեգորիաների միջև հնարավոր է շարժվել միայն շողոքորթության և արտոնություններ առաջարկելու միջոցով։ Սակայն ընդհանուր շահերի, պայմանագրային իրավական պարտավորությունների և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված կայուն դաշինքն այլևս տեղ չունի Սպիտակ տանը»:

Այս անգլիալեզու հրատարակությունը զեկույցի վերջում գրել է․ «Պատմության մեջ կան բազմաթիվ բռնապետերի օրինակներ, ովքեր քաոս են տարածել ինչպես իրենց հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։ Սակայն աշխարհի ամենահզոր ժողովրդավարական երկրում նման իրավիճակի նախադեպ չկա, և չկա որևէ ուղեցույց, որը կօգնի իր նախկին դաշնակիցներին հաղթահարել այդ պայմանները։ Բայց մի բան այժմ պարզ է, դա այն է, որ բոլորովին վստահելի ռազմավարություն չէ հուսալ, որ Թրամփի օրոք Ամերիկան ​​կկարողանա հավատարիմ մնալ հին կանոններին»: