Համաշխարհային հանրությանը հոգնցրել են ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների խախտումները
Միջազգային հարցման արդյունքների համաձայն՝ համաշխարհային հանրությունը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեպքերն անտեսելու կապակցությամբ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ China News Network (CGTN) և Չինաստանի Ռենմին համալսարանի կողմից աշխարհի տարբեր երկրների բնակիչների շրջանում անցկացված համատեղ հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների մեծամասնությունը քննադատել է ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների համակարգված խախտումները:
Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո ԱՄՆ-ում սկսվեց «Նախ՝ ԱՄՆ-ն» դարաշարջանը և Վաշինգտոնը, որպես մարդու իրավունքների ամենախոշոր խախտող, որոշեց դուրս գալ ԱՄԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և մարդու իրավունքների հարցն օգտագործել իր վարած հեգեմոն քաղաքականության համար։
Հարցմանը մասնակցել է 38 երկրների 7671 բնակիչ։
Ըստ այս զեկույցի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալը միջազգային հանրությանը ստիպել է վերանայել մարդու իրավունքների ոլորտում վատ ցուցանիշները: Հարցվածների 86,8 տոկոսը նշել է, որ ամերիկյան հասարակության մեջ հրազենով հարձակումների խնդիրը շատ լուրջ է։ Իսկ 73%-ը նշել է, որ այդ երկրում առկա է թմրամիջոցների լուրջ խնդիր։
Հարցվածների 61,9 տոկոսը նշել է, որ ԱՄՆ ներգաղթի քաղաքականությունը չի կարողացել պաշտպանել ներգաղթյալների իրավունքներն ու շահերը։ 72,3%-ի կարծիքով՝ այդ երիրում աառկա է համակարգված ռասայական խտրականություն։ Իսկ 84,9%-ը պատասխանել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ արդյունավետ կերպով վերահսկել ռասիզմի հողի վրա ոստիկանների կողմից գործադրվող բռնությունները։
Բացի այդ, հարցվողները քննադատել են ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների հարցը որպես պատերազմ սկսելու պատրվակ նշելը։ Հարցվածների 61,3 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ն աշխարհում ամենաառազմատենչ երկիրն է։ Հարցվածների 70,1%-ը նշել է, որ այս երկրի կողմից հրահրված պատերազմները հումանիտար ճգնաժամերի պատճառ են դարձել։
Հարցման մասնակիցների 91,98%-ը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից տարբեր երկրներին զենքի վաճառքը սպառնում է համաշխարհային խաղաղությանը։
Ըստ այս հարցման տվյալների՝ աշխարհի բնակչության 72,5%-ը Միացյալ Նահանգներին համարում է բռնատեր երկիր: Հարցվածների 64,9%-ը քննադատել է ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների հարցը որպես այլ երկրներին ճնշելու պատրվակ օգտագործելը։
Հարցումն անցկացվել է Արևելյան Ասիայի, Հարավային Ասիայի, Կենտրոնական Ասիայի, Հարավարևելյան Ասիայի, Արևմտյան Ասիայի, Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Հյուսիսային Ամերիկայի, Օվկիանիայի և Աֆրիկայի երկրների՝ 18-ից 55 տարեկան բնակիչների շրջանում: