Թրամփի նոր որոշումն՝ ուղղված ՀԱՀ-ի դեմ
ԱՄՆ նախագահը գործադիր հրաման է ստորագրել Հարավաֆրիկյան Հանրապետությանն տրամադրվող օգնությունը դադարեցնելու մասին։
ԻՍՆԱ –ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կեղծ պատրվակներով գործադիր հրաման է ստորագրել Հարավային Աֆրիկայի օգնությունը դադարեցնելու մասին։
Վերջերս Թրամփը, առանց որևէ ապացույց ներկայացնելու, հայտարարեց, որ «Հարավային Աֆրիկան բռնագրավում է հողերը և անարդարացիորեն է վերաբերվում որոշ փոքրամասնությունների»:
Middle East Eye-ի զեկույցի համափայն՝ Թրամփն այս քայլին դիմել է նաև Իրանի հետ Հարավաֆրիկյան Հանրապետության կապերն ընդլայնելու պատրվակով, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմին, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ին Գազայում ցեղասպանության համար Հաագայի դատարան բերելու պատրվակով:
Հրամանում Թրամփը պնդում է, որ Հարավային Աֆրիկայի արտաքին քաղաքական գործողությունները, ներառյալ Իրանի հետ քաղաքական և ռազմական համագործակցությունը, սպառնալիք է Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների և Վաշինգտոնի աֆրիկացի գործընկերների շահերի համար: