Մեկնաբանություն-Ամերիկյան բացառիկություն՝ աշխարհի, այդ թվում՝ հենց Ամերիկայի համար կործանարար մոտեցում
https://parstoday.ir/hy/news/world-i229128-Մեկնաբանություն_Ամերիկյան_բացառիկություն_աշխարհի_այդ_թվում_հենց_Ամերիկայի_համար_կործանարար_մոտեցում
Ամերիկյան բացառիկությունը, որը Միացյալ Նահանգներին համարում է եզակի և այլ ազգերի նկատմամբ գերազանցություն, եղել է քաղաքականություն, որը բացասական հետևանքներ է ունեցել ինչպես աշխարհի, այնպես էլ հենց Ամերիկայի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2025 14:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ամերիկյան բացառիկություն՝ աշխարհի, այդ թվում՝ հենց Ամերիկայի համար կործանարար մոտեցում

Ամերիկյան բացառիկությունը, որը Միացյալ Նահանգներին համարում է եզակի և այլ ազգերի նկատմամբ գերազանցություն, եղել է քաղաքականություն, որը բացասական հետևանքներ է ունեցել ինչպես աշխարհի, այնպես էլ հենց Ամերիկայի համար:

Այս գաղափարախոսությունը  Միացյալ Նահանգներին մղել է ծախսատար ռազմական միջամտությունների կատարման, լայնածավալ տնտեսական պատժամիջոցների սահմանման և միջազգային հարաբերություններում երկակի քաղաքականության կիրառման, ինչը հանգեցրել է ԱՄՆ-ի ղեկավարության հանդեպ համաշխարհային վստահության անկման և  ընդդիմադիրների աճին:

Օրինակ, ԱՄՆ-ի միջամտություններն Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում և Սիրիայում կայունության հաստատման փոխարեն, հանգեցրել են ծայրահեղականության և մաշողական պատերազմների տարածմանը։ Բացի այդ, նման քաղաքականության որդեգրումը ստիպում է շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցներին, թերահավատորեն վերաբերվել Ամերիկայի երկակի քաղաքականությանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատելով այս մոտեցումը՝ ասել է. «Ամերիկայի վրա չափազանց մեծ հույս դնելը սխալ է, և Եվրոպան պետք է մեծացնի իր ռազմավարական անկախությունը»:

Ամերիկյան բացառիկության բացասական հետևանքները չեն սահմանափակվում քաղաքական-անվտանգության հարցերով, այլև ունեն տնտեսական ասպեկտներ։  Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ կիրառված համատարած պատժամիջոցները ոչ միայն այդ երկրներին  մղել են դեպի միասնություն և այլընտրանքային ֆինանսական համակարգեր, այլև նվազեցրել են դոլարի ազդեցությունը։

Փաստորեն որպես քաղաքական ճնշման գործիք՝տնտեսական պատժամիջոցների օգտագործումը արտաքին քաղաքականության մեջ եղել է ամերիկյան բացառիկության ամենահիմնական կողմերից մեկը։ Միացյալ Նահանգները ձգտել է առաջ տանել իր շահերը՝ լայնածավալ պատժամիջոցներ կիրառելով այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը, Վենեսուելան, Կուբան և վերջերս Չինաստանը, սակայն այս քաղաքականությունը զգալի բացասական երկարաժամկետ ազդեցություն է թողել համաշխարհային տնտեսության, դոլարի կարգավիճակի և նույնիսկ  ԱՄՆ-ի վրա։
ԱՄՆ պատժամիջոցները, մասնավորապես բանկային պատժամիջոցները և SWIFT-ին հասանելիության սահմանափակումները, թիրախային երկրներին մղել են փնտրել այլընտրանքային ֆինանսական համակարգեր: Սա ուղղակիորեն հանգեցրել է աշխարհում դոլարի հեղինակության և Ամերիկայի տնտեսական ազդեցության անկմանը։

ԱՄՆ պատժամիջոցներին  ի պատասխան ստեղծվել են Ֆինանսական այլընտրանքներ,որոնց թվում են՝ Չինաստանի միջազգային վճարային համակարգը (CIPS), որն այլընտրանք է SWIFT-ի համար, BRICS-ի համաձայնագրերը՝ ընդհանուր արժույթ ստեղծելու  և դոլարից կապվածությունը նվազեցնելու նպատակով և ռուբլու, յուանի ու կրիպտոարժույթների օգտագործումը միջազգային գործարքներում:

Նաև համատարած պատժամիջոցները ստիպել են թիրախավորված երկրներին ավելի սերտ համագործակցել միմյանց հետ: Սա փաստորեն հանգեցրել է Ամերիկայի մրցակիցների ռազմավարական միասնության։ Որպես օրինակ կարելի է անդրադառնալ  Ռուսաստանի և Չինաստանի մերձեցմանը, Իրանի և Վենեսուելայի համագործակցությանը և Արևմուտքից անկախ տնտեսություններ ստեղծելու BRICS-ի երկրների ջանքերին։

Նույնիսկ այս ռազմավարությունը,այսինքն տնտեսական բացառիկությունը, որը հանգեցրել է այլոց դեմ պատժամիջոցների կիրառմանը, վնասներ է պատճառել հենց ամերիկացիներին։ Օրինակ, ամերիկյան խոշոր ընկերությունները, ինչպիսիք են Boeing-ը և General Motors-ը, պատժամիջոցների պատճառով կորցրել են շահութաբեր պայմանագրեր: Կամ ամերիկացի սպառողները ստիպված են եղել ավելի մեծ գումար վճարել էներգիայի համար, կամ ամերիկյան ապրանքների արտահանումը որոշ երկրներ նվազել է, մինչդեռ մրցակիցները, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, լրացրել են այդ բացը:

Հետևաբար, կարելի է ասել, որ պատժամիջոցները կարող են կարճաժամկետում ճնշման միջոց լինել ԱՄՆ-ի ընդդիմադիր պետությունների համար, բայց երկարաժամկետում հանգեցնելու է ԱՄՆ-ի տնտեսական ազդեցության նվազմանը, ԱՄՆ-ի մրցակիցների միասնությանը, ներքին տնտեսության տուժելուն և աշխարհում անկայունության տարածմանը։ Եթե ​​Միացյալ Նահանգները շարունակի որպես զենք, օգտագործել դոլարը և պատժամիջոցները, ավելի շատ երկրներ կփնտրեն ֆինանսական այլընտրանքներ, և այս քաղաքականությունը, ի վերջո, կաշխատի հենց Ամերիկայի դեմ:

Հաշվի առնելով այս իրավիճակը՝ Միացյալ Նահանգները պետք է միակողմանիությունից անցնի դեպի բազմակողմ դիվանագիտություն, միջազգային համագործակցություն և փորձի կենտրոնանալ ներքին խնդիրների վրա,որպեսզի չվերածվի կանխի անկում ապրող տերության:

 

Հեղինակ՝ Ամիր Ալի Աբոլֆաթհ, ամերիկյան հարցերով վերլուծաբան

Աղբյուր՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության Սահաբ ցանց