Աշխարհի ամենահին երկրների թվում Իրանն առաջինն է, Հայաստանը՝ չորրորդը
https://parstoday.ir/hy/news/world-i229150-Աշխարհի_ամենահին_երկրների_թվում_Իրանն_առաջինն_է_Հայաստանը_չորրորդը
World Population Review կայքը, ուսումնասիրելով վիճակագրական և պատմական տվյալները, հրապարակել է աշխարհի 8 ամենահին երկրների անունները՝ հիմնվելով առաջին կառավարության ձևավորման, ինչպես նաև անկախության և ազգային ինքնիշխանության հաստատման տարեթվերի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2025 07:40 Asia/Tehran
  • Աշխարհի ամենահին երկրների թվում Իրանն առաջինն է, Հայաստանը՝ չորրորդը

World Population Review կայքը, ուսումնասիրելով վիճակագրական և պատմական տվյալները, հրապարակել է աշխարհի 8 ամենահին երկրների անունները՝ հիմնվելով առաջին կառավարության ձևավորման, ինչպես նաև անկախության և ազգային ինքնիշխանության հաստատման տարեթվերի վրա։

Ըստ այդ հոդվածի՝ Իրանում առաջին  կառավարությունը ձևավորվել է մ.թ.ա. 3200 թվականին: Ցուցակում Եգիպտոսը երկրորդ տեղում է, Վիետնամը՝ երրորդ, Հայաստանը՝ չորրորդ, Հյուսիսային Կորեան՝ հինգերորդ, Չինաստանը՝ վեցերորդ, Հնդկաստանը՝ յոթերորդ, Վրաստանը՝ ութերորդ։ Թուրքիան զբաղեցնում է 186-րդ տեղը։