Աշխարհի ամենահին երկրների թվում Իրանն առաջինն է, Հայաստանը՝ չորրորդը
Փետրվար 12, 2025 07:40 Asia/Tehran
World Population Review կայքը, ուսումնասիրելով վիճակագրական և պատմական տվյալները, հրապարակել է աշխարհի 8 ամենահին երկրների անունները՝ հիմնվելով առաջին կառավարության ձևավորման, ինչպես նաև անկախության և ազգային ինքնիշխանության հաստատման տարեթվերի վրա։
Ըստ այդ հոդվածի՝ Իրանում առաջին կառավարությունը ձևավորվել է մ.թ.ա. 3200 թվականին: Ցուցակում Եգիպտոսը երկրորդ տեղում է, Վիետնամը՝ երրորդ, Հայաստանը՝ չորրորդ, Հյուսիսային Կորեան՝ հինգերորդ, Չինաստանը՝ վեցերորդ, Հնդկաստանը՝ յոթերորդ, Վրաստանը՝ ութերորդ։ Թուրքիան զբաղեցնում է 186-րդ տեղը։