Իրանի գիտական առաջընթացը 11 անգամ գերազանցում է համաշխարհայինին
https://parstoday.ir/hy/news/world-i229152-Իրանի_գիտական_առաջընթացը_11_անգամ_գերազանցում_է_համաշխարհայինին
Իրանի գիտական էլիտայի ազգային հիմնադրամում գերագույն առաջնորդի ներկայացուցչական մարմնի ղեկավարն ասել է. «Իրանը գրանցում է համաշխարհային գիտական արտադրության ծավալի 2,5 տոկոսը, իսկ երկրի գիտական առաջընթացը 11 անգամ գերազանցում է համաշխարհայինին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2025 07:53 Asia/Tehran
  • Իրանի գիտական առաջընթացը 11 անգամ գերազանցում է համաշխարհայինին

Իրանի գիտական էլիտայի ազգային հիմնադրամում գերագույն առաջնորդի ներկայացուցչական մարմնի ղեկավարն ասել է. «Իրանը գրանցում է համաշխարհային գիտական արտադրության ծավալի 2,5 տոկոսը, իսկ երկրի գիտական առաջընթացը 11 անգամ գերազանցում է համաշխարհայինին»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սպահանում կայացած հանդիպման ժամանակ, հոջաթոլեսլամ Սաիդ Քարամին անդրադարձել է Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի գիտական առաջընթացին և ասել. «Իրանը, կախյալ և հետամնաց երկրից վերածվել է աշխարհում գիտություն արտադրող 15-րդ երկրի»։
Նշելով, որ Իրանը նանոտեխնոլոգիաների, ցողունային բջիջների և միջուկային էներգիայի ոլորտներում աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, նա հավելել է․ «Այս վարկանիշը գրանցվել է 20- 30 գիտական ոլորտներում:
Քարամիի խոսքով․ «Այսօր Իրանը հանդիսանում է տարածաշրջանի բժշկական զբոսաշրջության կենտրոնը, և հենվելով այդ կարողությունների վրա, հնարավոր է կառավարել երկրի տնտեսությունը»։