Իրանի դեսպանը բարձր է գնահատում ՀԱՀ-ի գործողությունները Սիոնիստական ռեժիմի դեմ
Pars Today. Հարավաֆրիկյան Հանրապետությունում Իրանի դեսպանը բարձր է գնահատել այդ երկրի արժեքավոր քայլը Սիոնիստական ռեժիմի իրագործած ցեղասպանության դեմ պայքարում։
2023 թվականի դեկտեմբերին Հարավային Աֆրիկան Սիոնիստական ռեժիմի դեմ բողոք է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ նշելով, որ այդ ռեժիմը խախտել է ցեղասպանության դեմ պայքարի կոնվենցիան Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ:
Աշխարհի մեծ թվով երկրներ նույնպես միացել են այս բողոքին՝ ի աջակցություն Հարավային Աֆրիկայի։
Մյուս կողմից, Հաագայի միջազգային քրեական դատարանը 2023 թվականի նոյեմբերի 21-ին ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այդ ռեժիմի պաշտոնանկ արված պատերազմի նախարար Յոավ Գալանտի նկատմամբ՝ պատերազմական հանցագործություններ կատարելու, մարդկության դեմ հանցագործություններ կատարելու և քաղցը Գազայի ժողովրդի դեմ օգտագործելու (սովահարելու) մեղադրանքով։