Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է սեռական ոտնձգության համար
https://parstoday.ir/hy/news/world-i229256-Ադրբեջանի_նախկին_դեսպանը_Մեծ_Բրիտանիայում_դատապարտվել_է_սեռական_ոտնձգության_համար
Ադրբեջանի նախկին դեսպան Ռաֆայել Իբրահիմովը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է սեռական ոտնձգության համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2025 14:39 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է սեռական ոտնձգության համար

Ադրբեջանի նախկին դեսպան Ռաֆայել Իբրահիմովը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է սեռական ոտնձգության համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռաֆայել Իբրահիմովը, ով նաև դեսպան է եղել Նորվեգիայում և Շվեդիայում, գտնվել է կլինիկայում՝ քնաբերից կախվածությունից բուժվելու համար, և հենց այդտեղ էլ սեռական ոտնձգության է ենթարկել անձնակազմի երեք կին անդամներին:

Նա իրեն մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգության հինգ և սեռական ոտնձգության մեկ փորձի դրվագներով՝ դատապարտվելով 16 ամիս ժամկետով,  20 օր հասարակական աշխատանքով և 200 ժամ չվճարվող աշխատանքով։ Նա սեռական հանցագործների գրանցամատյանում գրանցված կլինի 10 տարի:

tert.am