Մյունխենում լայնածավալ ակցիա է անցկացվում ՆԱՏՕ–ի դեմ. տեսանյութ
https://parstoday.ir/hy/news/world-i229294-Մյունխենում_լայնածավալ_ակցիա_է_անցկացվում_ՆԱՏՕ_ի_դեմ._տեսանյութ
Երթի մասնակիցները մտադիր են խորհրդանշական կերպով «շրջափակել» Մյունխենի խորհրդաժողովը, որպեսզի գերմանական կառավարությանը կոչ անեն դիվանագիտություն օգտագործել և հրաժարվել քաղաքականության սրումից Ուկրաինայի հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2025 03:55 Asia/Tehran
  • Մյունխենում լայնածավալ ակցիա է անցկացվում ՆԱՏՕ–ի դեմ. տեսանյութ

Երթի մասնակիցները մտադիր են խորհրդանշական կերպով «շրջափակել» Մյունխենի խորհրդաժողովը, որպեսզի գերմանական կառավարությանը կոչ անեն դիվանագիտություն օգտագործել և հրաժարվել քաղաքականության սրումից Ուկրաինայի հարցում։

Բավարիայի մայրաքաղաքում խոշոր ցույց է սկսվել քաղաքում անցկացվող Մյունխենյան անվտանգության համաժողովի և ՆԱՏՕ-ի դաշինքի դեմ, ցուցարարները հանդես են գալիս խաղաղ բանակցությունների օգտին և Ուկրաինային ու Իսրայելին զենք մատակարարելու դեմ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«Նրանց մտահոգում են ոչ թե մարդկանց անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը, այլ իրենց իշխանության դիրքերն ու կապիտալի պահպանումը»,-ասվում է Մյունխենի ցույցի կազմակերպիչ «ՆԱՏՕ-ի անվտանգության համաժողովի դեմ գործողությունների դաշինքի» (Aktionsbündnis gegen die NATO-Sicherheitskonferenz) հայտարարության մեջ:

Կազմակերպիչներն ընդգծում են, որ Արևմուտքի այսպես կոչված գլոբալ գերակայությունը հիմնված է աշխարհի իմպերիալիստական բաժանման վրա և բազմաթիվ հակամարտությունների է հանգեցրել ամբողջ աշխարհում:

Ընդ որում, Գերմանիայի կառավարությունն ավելի ու ավելի է ռազմականացվում և անտեսում է խաղաղ քաղաքականություն վարելու հանրային ահանջը։ Դաշինքը նաև դեմ է Գերմանիայում ԱՄՆ հրթիռներ տեղակայելու վերաբերյալ գերմանական կառավարության ծրագրերին:

«Դա ինչ սուտ է, թե Ռուսաստանն իբր պատրաստ չէ բանակցությունների, բայց ռուսական իշխանությունների ներկայացուցիչների փոխարեն հրավիրում են ընդդիմադիր քաղաքական գործիչների»,-իր ելույթում հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:

Ցույցը մեկնարկել է Մյունխենի կենտրոնական Կարլսպլաց հրապարակում, այնուհետև ցուցարարները բողոքի երթով կհասնեն մինչև անվտանգության ֆորումի անցկացման վայրի շրջափակման պարագծին։ Ոստիկանության գնահատականներով՝ ցույցին մի քանի հազար մարդ է մասնակցում։ Ցուցարարներն իրենց հետ բերել են Պաղեստինի բազմաթիվ դրոշներ, պաստառներ` կոչ անելով խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում, հրաժարվել Ուկրաինային և Իսրայելին զենք մատակարարելուց:

Երթի մասնակիցները մտադիր են խորհրդանշական կերպով «շրջափակել» Մյունխենի խորհրդաժողովը, որպեսզի գերմանական կառավարությանը կոչ անեն դիվանագիտություն օգտագործել և, ինչպես բեմից հայտարարել է կազմակերպիչներից մեկը՝ հրաժարվել քաղաքականության սրումից Ուկրաինայի հարցում։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մյունխենի ոստիկանության մամուլի ծառայությունից, ցույցի և համաժողովի շուրջ իրավակարգի պահպանման համար հինգ հազար աշխատակից են ներգրավել Բավարիայից, Գերմանիայի մերձակա հողերից և նույնիսկ Ավստրիայից:

Մյունխենում փետրվարի 14-16-ը տեղի է ունենում անվտանգության 61-րդ համաժողովը, որտեղ տարբեր երկրների բարձրաստիճան պետական գործիչներ քննարկում են արտաքին քաղաքականության ոլորտում առկա մարտահրավերներն ու խնդիրները, այդ թվում՝ ուկրաինական և մերձավորարևելյան հակամարտությունները: