Ի՞նչ նախազգուշացում է արել Ռուսաստանը ԱՄՆ-ին Իրանի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i230150-Ի_նչ_նախազգուշացում_է_արել_Ռուսաստանը_ԱՄՆ_ին_Իրանի_վերաբերյալ
Pars Today - Ուլյանովն ասել է. Չորս երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան և Միացյալ Նահանգները լրջորեն մտածում են «snapback» (ձգան) կոչվող մեխանիզմի կիրառման մասին, ինչը նշանակում է Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցների ավտոմատ վերականգնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2025 12:57 Asia/Tehran
  • Վիեննայում հավատարմագրված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանով
    Վիեննայում հավատարմագրված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանով

Pars Today - Ուլյանովն ասել է. Չորս երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան և Միացյալ Նահանգները լրջորեն մտածում են «snapback» (ձգան) կոչվող մեխանիզմի կիրառման մասին, ինչը նշանակում է Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցների ավտոմատ վերականգնում:

Վիեննայում հավատարմագրված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը երկուշաբթի օրը իր ելույթում, անդրադառնալով  Իրանի դեմ «ձգանի» մեխանիզմի կիրառման և միջուկային զենքերի չտարածման պայմանագրից պաշտոնական Թեհրանի դուրս գալու հնարավորությանը, ԱՄՆ-ին կոչ է արել լինել ավելի թափանցիկ և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Al-Alam հեռուստաալիքին, Ուլյանովն ասել է.«Հոկտեմբերի 18-ին կավարտվի ՀԳՀԾ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կատարման ժամկետը, և մինչ այժմ որևէ ջանք չի գործադրվել այն փոխարինելու ծրագիր մշակելու համար»:

Ռուս բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ ներկայիս և անցյալում որոշ չլուծված խնդիրների պատճառով եվրոպական եռյակը և ԱՄՆ-ն կարող են սկսել մեղադրել Իրանին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների համաձայնագրի պայմանավորվածությունները չկատարելու մեջ և գործը փոխանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Ուլյանովն ասել է. «Չորս երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան և Միացյալ Նահանգները, լրջորեն քննարկում են «snapback» կոչվող մեխանիզմի կիրառումը, ինչը նշանակում է Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցների ավտոմատ վերականգնում»։

Ռուս պաշտոնյան ընդգծել է. «Իրանը նախազգուշացրել է, որ եթե նման քայլ կատարվի, դուրս կգա Միջուկային զենքերի չտարածման համաձայնագրից, ուստի այս իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն ավելի հստակ կերպով արտահայտի իր դիրքորոշումը և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Այդ դեպքում գոնե թղթի վրա հանգուցալուծման հնարավորություն կլինի»։

Ուլյանովը հավելել է.«Մոսկվան անհանգստացած է, որ եթե երկխոսություն չլինի, ապա մենք լուրջ ճգնաժամի կբախվենք, քանի որ ցանկացած պահի կա լարվածության անվերահսկելի սրման հավանականություն»։