Պուտին. Եվրոպան «քաղաքական թզուկ է»
https://parstoday.ir/hy/news/world-i235398
Նշելով, որ Եվրոպան «քաղաքական թզուկ է», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է․ «Մեզ անհրաժեշտ է Ուկրաինայի հետ երկարատև և կայուն խաղաղություն, որը կհամապատասխանի և՛ Մոսկվայի, և՛ Կիևի շահերին, ինչպես նաև կերաշխավորի որոշ այլ երկրների անվտանգությունը»։
(last modified 2025-08-02T05:55:58+00:00 )
Օգոստոս 02, 2025 09:25 Asia/Tehran
  • Պուտին. Եվրոպան «քաղաքական թզուկ է»

Նշելով, որ Եվրոպան «քաղաքական թզուկ է», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է․ «Մեզ անհրաժեշտ է Ուկրաինայի հետ երկարատև և կայուն խաղաղություն, որը կհամապատասխանի և՛ Մոսկվայի, և՛ Կիևի շահերին, ինչպես նաև կերաշխավորի որոշ այլ երկրների անվտանգությունը»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Վալաամ կղզում ոչ պաշտոնական հանդիպումից հետո, Պուտինն ասել է. «Ուկրաինացի բանակցողները, ովքեր զգուշորեն առաջ քաշեցին այն միտքը, որ մենք պետք է խոսենք Եվրոպայի անվտանգության մասին որպես ամբողջություն, հավանաբար ճիշտ են. ուկրաինական ճգնաժամի լուծումը կարող է դիտարկվել համաեվրոպական անվտանգության շրջանակներում:  Մենք աջակցում ենք Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելուն, որը ժամանակային սահմանափակումներ չունի»:

Նա հավելել է․ «Մոսկվայի գլխավոր նպատակն է վերացնել ուկրաինական ճգնաժամի պատճառները և ապահովել Ռուսաստանի անվտանգությունը։ 2024 թվականի ամռանը Մոսկվայի կողմից ուկրաինական հարցի վերաբերյալ առաջադրված պայմանները չեն փոխվել։ Իհարկե, Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցերի հետ մեկտեղ պետք է դիտարկել նաև մարդասիրական հարցերը»։